Իբրահիմովիչը կարող է չմասնակցել ԱԱ-2018-ին ՖԻՖԱ-ի կանոնների պատճառով![]() 4 ապրիլի 2018 - 14:54 AMT PanARMENIAN.Net - Ամերիկյան «Լոս Անջելես Գելաքսիի» հարձակվող Զլատան Իբրահիմովիչը կարող է զրկվել ԱԱ-2018-ին մասնակցելու հնարավորությունից, քանի որ բաժնեմաս ունի բուքմեքերական Bethard ընկերությունում: Դա հակասում է ՖԻՖԱ-ի կանոններին: «Ըստ ՖԻՖԱ-ի կանոնների մարզիկը չի կարող ուղիղ կամ անուղղակի բաժնետոմսեր ունենալ բուքմեքերական գրասենյակներում: Այս կանոնները միասնական են բոլոր ֆուտբոլիստների համար, որոնք ցանկանում են մասնակցել աշխարհի առաջնությանը»,-ասել է Շվեդիայի ֆուտբոլային ասոցիացիայի գլխավոր քարտուղար Հոքան Սյոսթրանդը: Bethard -ի ղեկավարները պատրաստ են օգնել Իբրահիմովիչին, եթե նա որոշոի խաղալ Շվեդիայի հավաքականի կազմում: «Հիմա այդպիսի հարց չկա, չէ որ Զլատանն ավարտել է կարիերան հավաքականում: Եթե նա փոխի որոշումը, մենք, անշուշտ, կլուծենք այդ խնդիրը»,-ասել է ընկերության գլխավոր տնօրեն Էրիկ Սքարփը: Մարքեթինգային տնօրեն Յան Լինդոուն Aftonbladet-ին տված հարցազրույցում ասել է. «Եթե Զլատանը ցանկանա մասնակցել ԱԱ-ին, մեր գլխավոր սեփականատերերից մեկը կգնի նրա բաժնեմասը»: Իբրահիմովիչն ավարտել է կարիերան Շվեդիայի հավաքականում Եվրո-2016-ից հետո, սակայն հայտարարել է ԱԱ-2018-ին հնարավոր մասնակցության մասին: Շվեդիան ԱԱ-ում կխաղա Հարավային Կորեայի, Գերմանիայի և Մեքսիկայի հետ նույն խմբում: ![]() ![]() Ազատ ոճի ըմբշամարտի Հայաստանի պատանեկան հավաքականը թիմային հաշվարկում զբաղեցրել է 3-րդ հորիզոնականը «Այդ պահից հետո ամեն ինչ արմատապես փոխվեց»,- ասել է նա Հավանայում կայացել է Ծանրամարտի միջազգային ֆեդերացիայի նիստը Բարսեղյանը ամբողջ 5 կգ-ով առաջ է անցել երկրորդը ճանաչված Սաուդյան Արաբիայի պատվիրակից ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |