ՆԱՍԱ-ն ռոբոտ մեղուներ կուղարկի Մարս![]() 4 ապրիլի 2018 - 17:26 AMT PanARMENIAN.Net - ՆԱՍԱ-ի մասնագետները մտադիր են հետախույզ ռոբոտներ ուղարկել Մարս, որոնք թևեր կունենան: Ռոբոտներն անվանել են «մարսյան մեղուներ» և նախատեսված են դրանք մթնոլորտային ճնշման վերաբերյալ տվյալների ստացման և ռեգոլիտի նմուշառման համար: «Մարսյան մեղուների»՝ flapping wing aerospace architectures-ի մշակողները կարծում են, որ ռոբոտները գործելու են խմբերով և պարբերաբար վերադառնալու են շարժական բազա՝ մարսագնաց, գրում է Lenta.ru-ն Science Alert-ի վրա հղումով: Այժմ մասնագետներն աշխատում են տեխնիկական պարամետրերի վրա: Մասնավորապես, նախատեսվում է օգտագործել վակուումային խցիկ՝ ուսումնասիրելու համար թռչող ռոբոտների աերոդինամիկան Մարսի մթնոլորտի պայմաններում: Մասնագետները մտադիր են նվազագույնի հասցնել էլեկտրաէներգիայի ծախսերը: Բացի այդ, եթե ռոբոտներից մեկն ընկնի, մյուս «մեղուները» կկարողանան բարձրացնել նրան ու հասցնել բազա: ![]() ![]() Այդ մասին նա գրել է ֆեյսբուքյան իր էջում Համաժողովը Երևանում է անցկացվել նաև 2019-ին Այդ մասին ասել է հարթակի հիմնադիր Պավել Դուրովը Արա Խաչատրյանը գլխավոր տնօրենի պաշտոնը ստանձնել էր 2020 թվականի ապրիլից ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |