Լապշինը կարծում է՝ զբոսաշրջիկներին ՀՀ-ից վանում են թանկ ավիատոմսերն ու հյուրանոցները![]() 4 ապրիլի 2018 - 16:59 AMT PanARMENIAN.Net - 7 ամիս ադրբեջանական բանտում անցկացրած և Իսրայել արտահանձնված ռուսաստանցի բլոգեր Ալեքսանդր Լապշինն անտրամաբանական է համարում ավիատոմսերի և հյուրանոցների գները Հայաստանում: Նա այդ մասին գրառում է կատարել իր ֆեյսբուքյան էջում՝ համեմատելով ավիատոմսերի գները Երևանից Փարիզ և Թբիլիսիից ու Քութայիսից Փարիզ: Նա ևս մեկ օրինակ է բերում, քանի որ մտադիր է առաջիկայում Հայաստան այցելել: «Մեկ շաբաթից Իսրայելից Երևան եմ մեկնելու: Մեկ ուղղությամբ ավիատոմսի նվազագույն գինը 180 եվրո է: Մինչդեռ Թբիլիսի՝ 86 եվրո»,-ասվում է գրառման մեջ: Լապշինը մասնակցելու է ապրիլի 20-22-ը Երևանում կայանալիք զբոսաշրջային ցուցահանդեսին: Որպես ՀՀ-ում զբոսաշրջության զարգացմանը խանգարող մեկ այլ հանգամանք Լապշինը նշում է հյուրանոցների գները: «Ինչո՞ւ Երևանում հնարավոր չէ օրը 50 եվրոյից պակաս գնով հյուրանոց գտնել: Խոսքս միջին կարգի հյուրանոցի մասին է, առանց ճոխության, բայց մաքուր: Գիտեմ, որ կան ավելի էժան տարբերակներ, բայց ընտանիքի հետ այնտեղ չես ցանկանա մնալ: Ես Լոնդոնում գրեթե 50 եվրոյով ապրել եմ քաղաքի կենտրոնում: Դա նշանակում է, որ հյուրանոցները քիչ են: Պահանջարկ կա, իսկ առաջարկը քիչ է: Հարկավոր է նոր հյուրանոցներ բացել: «Բաթումում բնակարան ունեմ, որտեղ երբեմն ժամանակ եմ անցկացնում, երբ ազատ եմ լինում: Ինձ հաճախ այցելում են ընկերներս տարբեր երկրներից և հարցնում են, թե էլ ինչ կարելի է տեսնել Վրաստանի հարևանությամբ: Ես միշտ Հայաստանն եմ խորհուրդ տալիս, բայց նրանք ընտրում են Թուրքիան: Եվ ոչ այն պատճառով, որ Բաթումից Թուրքիա ավտոբուսով 20 րոպեում կարելի է հասնել, այլ որովհետև Թուրքիայում մեքենա վարձակալելու համար 20 եվրո կպահանջվի (ՀՀ-ում՝ 40-50 եվրո), հյուրանոցներն էլ ամեն քայլափոխին են ու էժան: Իսկ հետաքրքիր Հայաստանը մնում է անտեսված: Դա սխալ է»,-գրել է բլոգերը: Լապշինը նշել է, որ Հայաստանն իր հսկայական զբոսաշրջային ներուժով կարող էր միլիոնավոր զբոսաշրջիկների ընդունել և միլիարդավոր դոլարներ վաստակել, որոնք այդքան անհրաժեշտ են տնտեսությանը: Հղումներ թեմայով. ![]() ![]()
Ընդգծվել է ուժի կիրառման անընդունելիությունը և կոչ է արվել ձեռնպահ մնալ ռազմատենչ հռետորաբանությունից «Մեզ ասում էին, թե մեր խոսքերը չափազանց կտրուկ են, որ դա չի մոտեցնում խաղաղությունը»,–բողոքել է նա Հաջիզադեն ասել է, թե հայտարարությունը «զարմանք է առաջացնում», և մեղադրանքներ հնչեցրել Հայաստանի հասցեին
Նա հավելել է, որ Թուրքիան աջակցում է Ադրբեջանի և ՀՀ միջև խաղաղության գործընթացին ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |