Նախագահ. Մինչև 2030-ը պետք է մի քանի հարյուր հազար աշխատատեղ ստեղծել 4 ապրիլի 2018 - 18:24 AMT PanARMENIAN.Net - Մինչև 2030 թվականը Հայաստանում պետք է բարձր աշխատավարձով մի քանի հարյուր հազար աշխատատեղ ստեղծվի: ՀՀ նախագահի աշխատակազմի հասարակայնության և տեղեկատվության միջոցների հետ կապերի վարչության փոխանցմամբ, այս մասին «Հայաստանի զարգացման ռազմավարություն 2030» նախագծի քննարկմանը նվիրված խորհրդակցությանն ասել է նախագահ Սերժ Սարգսյանը: Խորհրդակցության սկզբում նախագահն անդրադարձել է Հայաստանի զարգացման հեռանկարային թիրախներին հասնելու մի շարք հարցերի: «Ցանկանում եմ ընդգծել կայուն և բարձր ներառական տնտեսական աճի ապահովումը, որը զգալի պետք է լինի Հայաստանի յուրաքանչյուր քաղաքացու համար, ինչպես նաև մեր համազգային նպատակներին հասնելու համար՝ մինչև 2040 թվականը չորս միլիոնանոց Հայաստան ունենալու համար հստակ և չափելի միջոցառումների մշակումը»,- ասել է Սարգսյանը: Ըստ նախագահի, մինչև 2030 թվականը ջանքեր պետք է գործադրվեն մարդկային կապիտալի զարգացման համար, ինչի համար պետք է ավելացնել կրթությանն ու առողջապահությանը հատկացվող գումարները: «Ծրագրում հատկապես պետք է ներառված լինի երիտասարդների շրջանում գործազրկությունը, եթե չասեմ զրոյի հասցնելու, համենայնդեպս, զգալիորեն կրճատելու հարցը: Նոր աշխատատեղերի ստեղծմամբ և եղած աշխատավարձը բարձրացնելու միջոցով մենք պիտի հասնենք աղքատության էական նվազման»,- ասել է նախագահը: Ուշագրավ Վարույթ իրականացնող մարմինն այլևս չի կարծում, որ պետությանը պատճառվել է վնաս Փաշինյանը շնորհակալություն է հայտնել Նա ասել է, որ բաց է հանդիպումների համար Այցը ներառում էր կլոր սեղան-քննարկում, ելույթներ ԶԼՄ-ներում և հանդիպումներ պաշտոնյաների և բիզնեսի ղեկավարների հետ Ամենաընթերցվողը բաժնում | ԶԼՄ. ՀՀ–ն դիտարկում է Իրանի Չաբահար նավահանգստում India Ports Global Ltd. & Ports օպերատորի հետ գործակցության տարբերակը Ստեղծվել է միջգերատեսչական աշխատանքային խումբ Idcoin. IDBank-ի հավատարմության համակարգի նոր գործիքը Մեկ idcoin-ը հավասար է մեկ դրամի ԳՇ պետն ու Ֆրանսիայի ցամաքային զորքերի հրամանատարը քննարկել են գործակցության զարգացումը Ձեռք են բերվել պայմանավորվածություններ Սոկուրովը մագիստրոսական դասընթաց կվարի Երևանի թատրոնի և կինոյի ինստիտուտում Բուհում արվեստանոց ունենալու առաջարկը նա ստացել է ռեկտորից |