Ֆաթիհ Աքինը Ցեղասպանության մասին ֆիլմի համար չի կարող Թուրքիա այցելել (վիդեո)![]() ![]() PanARMENIAN.Net - Թուրք ռեժիսոր Ֆաթիհ Աքինը հայտարարել է, որ չի կարող այցելել Թուրքիա Հայոց ցեղասպանության մասին պատմող The Cut ֆիլմի պատճառով: Այս մասին հայտնում է Ahval գործակալությունը՝ թուրքական Artı Gerçek կայքի վրա հղումով: Ռեժիսորը չի եղել Թուրքիայում արդեն երեք տարի՝ ֆիլմի պրեմիրերայից ի վեր: Ըստ նրա, դրա նկարահանումից հետո հասարակության շրջանում նա ընկալվում է որպես «ազգի թշնամի»: «Ես իսկապես տխուր եմ, որ Թուրքիան ապրում է ծանր ժամանակներ: Ատելությունը և ռասիզմը թունավորում են ամբողջ երկիրը: Այս երկուսն արմատներ են գցել երկրում շատ վաղուց: Ես թուրքական ծագում ունեցող գերմանացի եմ, և ինձ միշտ թվացել է, որ ես հնարավոր զոհ եմ», -ասել է «Մոռացման մեջ» (In The Fade) ֆիլմի համար Golden Globe-ի մրցանակի արժանացած ռեժիսորը: Նա տեղեկացրել է, որ աշխատում է հեռու մնալ Թուրքիայից, և այս պահին մտադրություն չունի այստեղ ֆիլմ նկարահանելու: «Եթե նույնիսկ ես նման մտադրություն ունենայի, հավանաբար կձերբակալվեի»,- ասել է նա: Հղումներ թեմայով. ![]() ![]() Ֆիլմի ռեժիսորը Զառա Ջյանն է Պլասիդո Դոմինգոն Երևանում ելույթ է ունեցել նաև 2010–ին Փեյնի հեղինակած 8 լիամետրաժ ֆիլմերն առաջադրվել են ընդհանուր թվով 24 Օսկարի Տիգրան Ավինյանն ու Գրեգորի Դուսեն այցելել են պատմական թաղամաս ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |