«Վիզամետրիկը» ՀՀ քաղաքացիներին շենգենյան վիզա չի տրամադրի

«Վիզամետրիկը» ՀՀ քաղաքացիներին շենգենյան վիզա չի տրամադրի

PanARMENIAN.Net - Թուրքիայում տեղակայված «ՎիզաՄետրիկ» ընկերությունը շենգենյան վիզայի տրամադրման ծառայություններ չի մատուցի ՀՀ քաղաքացիներին: Դիմումների ընդունումը կշարունակի իրականացնել Գերմանիայի դեսպանության վիզաների բաժինը: Այս մասին հայտարարություն է տարածել ՀՀ-ում Գերմանիայի դեսպանատունը:

«2018 թվականի ապրիլի 3-ից շենգենյան վիզայի համար դիմումների ընդունումը տեխնիկական պատճառներից ելնելով չի կարող իրականացվել «ՎիզաՄետրիկ» ընկերության կողմից», - նշված է հաղորդագրության մեջ:

Նշվում է, որ պայմանավորվածությունների ամրագրումը կլինի սեփական առցանց հերթագրման համակարգում։

Արդարադատության նախարարությունն ուղեփակել էր ռուս-թուրքական «ՎիզաՄետրիկ» ընկերության կողմից ՀՀ քաղաքացիների անձնական տվյալների մշակումը, այն է՝ կասեցրել է անձնական տվյալները հավաքելու կամ ամրագրելու կամ համակարգելու կամ փոխանցելու կամ օգտագործելու հնարավորությունը՝ մինչև ստուգման գործողությունների ավարտը:

Ավելի վաղ հայտնի դարձավ, որ 2018-ի ապրիլի 3-ից Հայաստանում Գերմանիայի, Բելգիայի, Նիդեռլանդների, Լյուքսեմբուրգի, Ավստրիայի և Շվեդիայի համար շենգենյան վիզայի դիմումները կընդունի ոչ թե Գերմանիայի դեսպանատունը, այլ «ՎիզաՄետրիկը», որը ռուս-թուրքական կոնսորցիում է:

 Ուշագրավ
«Ամեն բնակչի կողքին 15 ոստիկան է կանգնած, անձնագրով են ներս թողնում միայն Կիրանցի բնակիչներին»,–ասել է վարչական ղեկավարը
Որոշ դեպքերում անձանց ազատությունից զրկելիս չեն ներկայացվում նրանց ազատությունից զրկելու հիմքերն ու պատճառները
---