Ինչու ՀՀ-ն չմասնակցեց Սկրիպալի գործով ռուսական նախագծի քվեարկությանը 5 ապրիլի 2018 - 11:32 AMT PanARMENIAN.Net - Ապրիլի 4-ին Հաագայում` Քիմիական զենքի արգելման միջազգային կազմակերպության արտահերթ նիստում, քննարկվել էր Մեծ Բրիտանիայում թունավորված նախկին ռուս հետախույզ Սերգեյ Սկրիպալի դեպքը։ Մոսկվան, որին Լոնդոնն ու ԵՄ-ն մեղադրում են քիմզենքի կիրառմամբ մահափորձ կատարելու մեջ, շրջանառության մեջ էր դրել հայտարարության նախագիծ` պահանջելով նոր հետաքննություն սկսել և ներառել նաև ռուս մասնագետների: Ըստ Հոլանդիայում ՌԴ դեսպանատան, ռուսական նախագծին աջակցություն էր հայտնել կազմակերպության 14 երկիր՝ Հայաստանը, Իրանը, Վենեսուելան, Կուբան, Սիրիան, Ադրբեջանը, Բելառուսը, Ուզբեկստանը, Տաջիկստանը, Ղրղզստանը, Պակիստանը, ՈՒզբեկստանը, Նիկարագուան։ Ըստ Reuters գործակալության աղբյուրների, առաջարկը, սակայն, տապալվել է` կողմ են քվեարկել կազմակերպության գործադիր մարմնի 41 անդամներից միայն 6-ը, 15-ը` դեմ, 17-ը` ձեռնպահ, 3-ը բացակայել են և չեն մասնակցել քվեարկությանը: Կողմ քվեարկածներն են Ադրբեջանը, Իրանը, Չինաստանը, Սուդանը, Ալժիրը։ ՀՀ ԱԳՆ մամուլի քարտուղար Տիգրան Բալայանը PanARMENIAN.Net ին հայտնեց, որ Հայաստանը ՔԶԱԿ-ի գործադիր խորհրդի անդամ երկիր չէ և քվեարկությանը մասնակցելու իրավունք չունի: «ՀՀ-ն կազմակերպության անդամ երկիր է, սակայն խորհդի անդամ չէ, սա է պատճառը, որ չի կարողացել մասնակցել քվեարկությանը: Սակայն հայկական կողմը միացել է հետաքննություն սկսելու ՌԴ-ի պահանջին աջակցող ՀԱՊԿ երկրների հայտարարությանը», - նշեց Բաբայանը: Մարտի 4-ին 66-ամյա Սերգել Սկրիպալին ու նրա դստերը Յուլիային անգիտակից վիճակում հայտնաբերել են բրիտանական Սոլսբերի քաղաքում նստարանին, ծայրահեղ ծանր վիճակում տեղափոխել հիվանդանոց: Մեծ Բրիտանիան նրանց թունավորման համար մեղադրում է Ռուսաստանին: Մեծ Բրիտանիան, ԱՄՆ-ն և մի քանի այլ երկրներ դեպքի հետ կապված արտաքսեցին ռուսաստանցի դիվանագետների: Իր հերթին ՌԴ-ն արտաքսեց արևմտյան երկրների դիվանագետներին: Ուշագրավ Նա սուտ է անվանել այդ տեղեկությունները
Նրանք նաև կոչ են արել դադարեցնել Ադրբեջանին ցանկացած ռազմական օգնության Որպես օրինակ մատնանշում են 2023–ի սեպտեմբերի 19-ին Երևանում կազմակերպված բողոքի ակցիայի իրադարձությունները Հանդիպումը տեղի կունենա, եթե Հայաստանը ևս տա իր համաձայնությունը Ամենաընթերցվողը բաժնում | Գեղասահորդուհի Սոֆյա Տիտովան կներկայացնի Հայաստանը․ Նա ՀՀ քաղաքացիություն է ստացել Նա մարզվում է Եվգենի Պլյուշչենկոյի ակադեմիայում Սերժ Սարգսյան. Բագրատ Սրբազանն ասել է` ինքն է թեկնածու, ուրեմն՝ իրեն ենք աջակցում Նա ասել է, որ նոր իշխանություններին կհաջողվի սահմանազատումը բերել օրինական դաշտ Ռուսական Առաջին ալիքի հեռարձակումը վերսկսվել է․ Պարտքը մարվել է «Հաջորդ օրը Առաջին ալիքն ամբողջությամբ վճարեց պարտքը»,–ասել է Հայրապետյանը ՄԻՊ․ Անթույլատրելի է որևէ պարագայում ոստիկանության կողմից անհամաչափ ուժի կիրառում ՄԻՊ արագ արձագանքման խումբ է մեկնել ոստիկանության Կենտրոնական բաժին |