Կարեն Կարապետյանի գլխավորած կառավարության վերջին նիստն է

Կարեն Կարապետյանի գլխավորած կառավարության վերջին նիստն է

PanARMENIAN.Net - Ապրիլի 5-ին վարչապետ Կարեն Կարապետյանի գլխավորությամբ կառավարության վերջին նիստն է: Վարչապետը հայտարարել է, որ իր գլխավորած կառավարությունը հրաժարական է ներկայացնելու:

«Ըստ Սահմանադրության` մենք ներկայացնելու ենք հրաժարական», - ասել է նա, հայտնում է Aysor.am-ը:

Կարեն Կարապետյանը գործադիրի անդամներին շնորհակալություն է հայտնել համատեղ աշխատանքի համար: «Չուրախանաք, շարունակելու ենք իրար հետ աշխատել նույն տեմպերով, նույն ռեժիմով», - ասել է վարչապետը:

Կառավարությունում լրագրողներին վարչապետի մամուլի խոսնակ Արամ Արարատյանն իր հերթին տեղեկացրել է, որ գործադիրի վերջին բաց նիստն է: Վարչապետի մամուլի խոսնակը շնորհակալություն է հայտնել լրագրողներին համագործակցության համար` նշելով, որ հետագա համագործակցության մասին կտեղեկացնեն լրացուցիչ:

Օրենքով սահմանվել է, որ կառավարության նիստերն այսուհետ դռնփակ կանցկացվեն: Վարչապետի որոշմամբ նիստի մի մասը կարող է անցկացվել դռնբաց: Մինչ օրս կառավարության նիստերը դռնբաց են. փակ են միայն օրակարգում ներառված գաղտնի հարցերի քննարկումները:

 Ուշագրավ
Այցը ներառում էր կլոր սեղան-քննարկում, ելույթներ ԶԼՄ-ներում և հանդիպումներ պաշտոնյաների և բիզնեսի ղեկավարների հետ
Ծանուցումների պաշտոնական կայքում ծանուցագրի քաղվածքը տեղադրելու 10-րդ օրը քաղաքացին համարվում է պատշաճ ծանուցված
Նա նաև վստահություն է հայտնել, որ որևէ ՔՊ-ական չի գնա հանդիպման սրբազանի հետ
---