Նոյեմբերյանում մանկապարտեզ և ապաստարան կկառուցվի![]() 5 ապրիլի 2018 - 15:04 AMT PanARMENIAN.Net - Կառավարության ապրիլի 5-ի նիստում որոշվել է Բաղանիս գյուղում գտնվող հողամասը նվիրաբերել Նոյեմբերյան համայնքին՝ մանկապարտեզ և ապաստարան կառուցելու պայմանով: Այս մասին հայտնում է ՀՀ կառավարության տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունը: Ծրագիրը կիրականացնեն «Փարոս» հիմնադրամը և «Հայկական կարմիր խաչը»: Ապաստարանի կառուցմանը հատկացվելու է 6 մլն դրամ, իսկ մանկապարտեզի կառուցմանը՝ 41 մլն դրամ: Մեկ այլ որոշմամբ էլ ՀՀ ԿԱ պետգույքի կառավարման վարչությանն ամրացված Տաշիր համայնքում գտնվող վթարային շենքը և դրա հողամասը կնվիրաբերվի համայնքին՝ շենքն ապամոնտաժելու և տեղում զբոսայգի կառուցելու պայմանով: Պատճառը Մերձավոր Արևելքում հակամարտության սրացումն է Դավոյանն ասել է, որ արդարադատության նախարարի պաշտոնը պետք է զբաղեցնի իշխող քաղաքական թիմի անդամ Տեղի է ունեցել Ամենայն Հայոց կաթողիկոսի և Պոլսո Հայոց պատրիարքի առանձնազրույցը Ավելին` հակաբիոտիկների ոչ նպատակային կիրառումը կարող է բերել դեղի նկատմամբ կայունության զարգացման |