Վերնիսաժում երիտասարդ է դանակահարվել, ևս 4-ը մարմնական վնասվածք են ստացել

Վերնիսաժում երիտասարդ է դանակահարվել, ևս 4-ը մարմնական վնասվածք են ստացել

PanARMENIAN.Net - Ապրիլի 5-ին, ժամը 1:20-ին, ոստիկանության Երևան քաղաքի վարչության օպերատիվ կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Վերնիսաժում վիճաբանություն է: ՀՀ Ոստիկանության մամուլի ծառայության փոխանցմամբ, նույն օրը, ժամը 1:35-ին, հիվանդանոցից ոստիկանություն հաղորդում է ստացվել, որ «կրծքավանդակի աջ կեսի, գոտկային կտրած-ծակած արնահոսող վերք» ախտորոշմամբ բուժօգնության է դիմել մի երիտասարդ:

Ժամը 2:25-ին հիվանդանոցից հաղորդում է ստացվել, որ շտապօգնության խումբը Բյուզանդի փողոցի 1/3 հասցեում գործող ակումբի մոտից «պոլիտրավմա» ախտորոշմամբ բուժօգնության է տեղափոխել ևս 4 երիտասարդի:

Մեկնած օպերատիվ խումբը պարզել է, որ նշված ակումբի մոտ վիճաբանության ժամանակ հիշյալ անձինք փոխադարձ հարվածներ են հասցրել միմյանց, որի ընթացքում նրանցից մեկը սուր կտրող-ծակող գործիքով հարվածել է մյուսին` պատճառելով մարմնական վնասվածքներ:

Նշանակվել են ԴԲՓ-ներ: Դեպքի հանգամանքները պարզվում են: Կատարվում է քննություն:

 Ուշագրավ
Պատճառը Մերձավոր Արևելքում հակամարտության սրացումն է
Դավոյանն ասել է, որ արդարադատության նախարարի պաշտոնը պետք է զբաղեցնի իշխող քաղաքական թիմի անդամ
Տեղի է ունեցել Ամենայն Հայոց կաթողիկոսի և Պոլսո Հայոց պատրիարքի առանձնազրույցը
Ավելին` հակաբիոտիկների ոչ նպատակային կիրառումը կարող է բերել դեղի նկատմամբ կայունության զարգացման
---