2018-ին ՀՀ օդանավակայաններում ուղևորահոսքն աճել է 9.3%-ով 5 ապրիլի 2018 - 15:29 AMT PanARMENIAN.Net - Հայաստանի երկու օդանավակայանների ուղևորահոսքը 2018-ի հունվար-մարտ ամիսներին կազմել է 525 079 մարդ, որը 9.3 տոկոսով գերազանցում է նախորդ տարվա նույն ամիսների ցուցանիշը: Ընթացիկ տարվա մարտ ամսին ՀՀ երկու օդանավակայաններում ուղևորահոսքը կազմել է 186 743 մարդ՝ 2017 թվականի նույն ամսվա ցուցանիշը գերազանցելով 9.5 տոկոսով: 2018-ի մարտ ամսին Երևանի «Զվարթնոց» օդանավակայանում ուղևորահոսքը կազմել է 175 605 մարդ՝ 6.1 տոկոսով գերազանցելով նախորդ տարվա մարտ ամսվա ցուցանիշը: 2018-ի հունվար-մարտ ամիսներին, 2017 թվականի նույն ամիսների հետ համեմատած, «Զվարթնոց» օդանավակայանում գրանցվել է ուղևորահոսքի 5.8 տոկոս աճ: «Զվարթնոց» օդանավակայանում 2018 թվականի հունվար-մարտ ամիսներին բեռնափոխադրումը կազմել է 3439 տոննա ապրանք: Նախորդ տարվա նույն ամիսների ցուցանիշը կազմել է 4894 տոննա ապրանք: 2018-ի մարտ ամսին Գյումրու «Շիրակ» օդանավակայանում ուղևորահոսքը կազմել է 11 138 մարդ: 2017 թվականի նույն ամսին ուղևորահոսքը կազմել է 5058 մարդ, հայտնում է Հ ԿԱ քաղաքացիական ավիացիայի գլխավոր վարչությանը: «Շիրակ» օդանավակայանում 2018-ի հունվար-մարտ ամիսներին ուղևորահոսքը կազմել է 31 955 մարդ՝ նախորդ տարվա նույն ժամանակահատվածում կազմելով 13 906 մարդ: «Զվարթնոց» և «Շիրակ» օդանավակայաններում 2018 թվականի հունվար-մարտ ամիսներին, նախորդ տարվա նույն ամիսների հետ համեմատած, 10.5 տոկոսով աճ են գրանցել նաև թռիչք- վայրէջքները: Ուշագրավ Բագրատ սրբազանը վաղ առավոտյան ուղևորվել է դեպի Կիրանց
«Ամեն բնակչի կողքին 15 ոստիկան է կանգնած, անձնագրով են ներս թողնում միայն Կիրանցի բնակիչներին»,–ասել է վարչական ղեկավարը Որոշ դեպքերում անձանց ազատությունից զրկելիս չեն ներկայացվում նրանց ազատությունից զրկելու հիմքերն ու պատճառները Պահանջն առնչվում է նրա հետ փոխկապակցված 7 անձի | ՊՆ․ Չպարզված հանգամանքներում զինծառայող է մահացել Չնայած հոսպիտալի բժիշկների գործադրած ջանքերին՝ զինծառայողի կյանքը փրկել չի հաջողվել Արցախի ՄԻՊ. Արցախցի քաղաքապետերի դեմ քրվարույթները քաղենթատեքստ ունեն Նա պատահական չի համարում, որ այդ անհիմն վարույթները մեկնարկեցին Բագրատ սրբազանի հետ նրանց հանդիպումից հետո «Լեռնային Ղարաբաղ. վտանգված հայկական ժառանգություն» խորագրով ցուցահանդես՝ Կանադայի խորհրդարանում Ցուցադրվել են կանադահայ լուսանկարիչ Հրայր «Բազե» Խաչերյանի աշխատանքները Փաշինյանը Բաղանիսում և Ոսկեպարում հանդիպումներից հետո հասել է Կիրանց Կիրանցում լարված իրավիճակ է, գյուղում է նաև ոստիկանապետը |