«Հարվածեցինք հայերի տներին, նրանք փախան եկեղեցի»․ Ցեղասպանությանը մասնակցած գերմանացի 6 ապրիլի 2018 - 13:56 AMT PanARMENIAN.Net - Թուրքական զորքերը հայերի կոտորածների ընթացքում հիմնականում կիրառել են գերմանական արտադրության հրացաններ և այլ զինատեսակներ: Այս մասին ծավալուն հոդված է հրապարակել գերմանական Deutsche Welle-ն՝ հիմնվելով Global Net - Stop the Arms Trade (GN-STAT) համաշխարհային ցանցի զեկույցի վրա: Ըստ զեկույցի, «Մաուզերը», որը երկու աշխարհամարտերի ընթացքում էլ Գերմանիայի համար փոքր զինատեսակների հիմնական արտադրողն է եղել, միլիոնավոր հրացաններ և ատրճանակներ է մատակարարել Օսմանյան կայսրությանը, որոնք, գերմանացի սպաների գործուն աջակցությամբ, կիրառվել են Հայոց ցեղասպանության ընթացքում: «Գերմանացի զինվորականները, որոնք ծառայում էին օսմանյան բանակում, մեծապես աջակցել են թուրքերին հայերի սպանությունների գործում: Ագրեսիվ զինվորականների մեծ մասը զինված էր «Մաուզեր» տիպի հրացաններով, իսկ սպաները՝ «Մաուզեր» ատրճանակներով», - այս մասին նշվում է զենքի վաճառքի դեմ պայքարող համաշխարհային ցանցի զեկույցում: Թուրքական զորքերը հայերի՝ Մուսա լեռան դիմադրությունը ճնշելու համար կիրառել են նաև Գերմանիայի Էսսեն քաղաքում տեղակայված Krupp ընկերության թնդանոթները: ««Մաուզերը» հրացանների մենատերն էր Օսմանյան կայսրությունում: Հարցն այն է, թե ով է փաստացի մատակարարել զենքը Թուրքիային, ոչ միայն Ցեղասպանության շրջանում, այլ նաև Առաջին աշխարհամարտի ընթացքում: Ոչ ոք այս հարցը նախկինում չի բարձրացրել, ինչպես նաև այն, թե որքանով են գերմանացի զինվորականները մասնակցել սպանություններին», - գրված է զեկույցում: Աղբյուրը գրում է, որ 2015 թվականին Գերմանիայի նախագահ Յոախիմ Գուակը հայտարարել է, որ Գերմանիան պատասխանատու է Ցեղասպանության համար: Նույն տարում լրագրող Յուրգեն Գոթշլիչը մանրամասնորեն գրել է Թուրքիայի եվրոպական թիվ մեկ դաշնակցի՝ Գերմանիայի ռազմական աջակցության մասին Վիլհելմ կայսրի ժամանակաշրջանում: Նշվում է նաև, որ շատ գերմանացի զինվորականները պատմել են հայկական կոտորածների մասին իրենց հարազատներին հասցեագրված նամակներում: Զեկույցում մեծ տեղ է հատկացվել Թուրքիայի հարավարևելյան Ուրֆա քաղաքում ծառայող բարձրաստիճան գերմանացի սպա Մեյեր Գրաֆ Էբերհարդ Վոլֆսքեհլի նամակներին: Նա ծառայում էր թուրքական չորրորդ բանակի հրամանատար Ֆահրի փաշայի հրամկազմում: Գերմանացի սպան գրում է, որ քաղաքի հայ բնակիչները պատսպարվել էին տներում՝ թուրքական հետևազորից պաշտպանվելու համար: «Հայերը գրավել էին եկեղեցուց հարավ ընկած տները: Երբ մեր հրետանին կրակեց տների ուղղությամբ, բազմաթիվ մարդիկ զոհվեցին տների ներսում, մյուսները փորձեցին նահանջել դեպի եկեղեցի, բայց նրանք ստիպված էին շրջանցել եկեղեցին բաց տարածքով, մեր հրետանին արդեն հասել էր տներին և կրակեց փախուստի դիմող ժողովրդի ուղղությամբ», - գրում է գերմանացի սպան իր կնոջը հասցեագրված նամակում՝ հավելելով, որ իր բոլոր հաձակումների ընթացքում հետևազորի գործադրմամբ լավ արդյունքի է հասել: Զեկույցի մեջ նշվում է, որ մինչ գերմանական ընկերությունները զենք էին մատակարարում, իսկ գերմանացի զինվորները սովորեցնում էին դրանք կիրառության մեջ դնել, գերմանացի բարձրաստիճան սպաները Ցեղասպանության «գաղափարական հիմքերի» մասին էին խոսում: Ըստ զեկույցի հեղինակի, այն, որ Գերմանիան կիսում էր Օսմանյան կայսրության անվստայությունը հայերի նկատմամբ, գաղտնիք չէր, երկուսն էլ վախենում էին՝ հայերը գործակցում են իրենց ընդհանուր թշնամու՝ Ռուսաստանի հետ: Մեջեբերվում է թուրք-գերմանական ստորաբաժանումների անդամ, Օսմանյան կայսրության ռազմական նախարար Էնվերի ընկեր Հանս Հումանի արտահայտությունը. «Հայերը կոչնչացվեն ռուսների հետ իրենց դավադրության համար: Դա բարդ է, բայց անհրաժեշտ»,- նշվում է զեկույցում: Հղումներ թեմայով. Ուշագրավ Նա սուտ է անվանել այդ տեղեկությունները
Նրանք նաև կոչ են արել դադարեցնել Ադրբեջանին ցանկացած ռազմական օգնության Որպես օրինակ մատնանշում են 2023–ի սեպտեմբերի 19-ին Երևանում կազմակերպված բողոքի ակցիայի իրադարձությունները Հանդիպումը տեղի կունենա, եթե Հայաստանը ևս տա իր համաձայնությունը Ամենաընթերցվողը բաժնում | Փաշինյան․ Սահմանազատումով վերարտադրվում է ՀՀ պետսահմանը, զիջում անվանելն անտրամաբանական է Նա նշել է, որ 1991–ի դրությամբ դե-յուրե գոյություն ունեցող սահմանները Հայկական ԽՍՀ-ի և Ադրբեջանական ԽՍՀ-ի միջև սահմաններն են Փաշինյան․ Պապ թագավորն այլևս չի սպանվելու՝ ինչ վեղար էլ հագնեն, քանի կգ-անոց խաչ էլ դոշներից կախեն Նա ասել է, որ այսօրվա ՀՀ–ն Պապ թագավորի երազանքի իրագործումն է Մոլդովան առաջին երկիրն է, որն անվտանգության և պաշտպանության համաձայնագիր է ստորագրել ԵՄ-ի հետ Բորելն ընդգծել է, որ ԵՄ–ն կշարունակի սատարել Մոլդովային ԵՄ–ին անդամակցելու ճանապարհին Հայտնի են «Ոզնի» մրցաշարի հաղթող թիմերը Evocabank-ի մասնակցությամբ կայացել է պատվոգրերի և նվերների հանձնման արարողությունը: |