Քաղաքացիների համար պետմարմիններ դիմում ներկայացնելու առցանց հարթակ կստեղծվի![]() 6 ապրիլի 2018 - 10:36 AMT PanARMENIAN.Net - Կառավարությունը մտադիր է էլեկտրոնային հարցումների միասնական համակարգ ներդնել, որը քաղաքացիներին թույլ կտա առցանց եղանակով ուղարկել դիմում, հարցում կամ բողոք և դրանց պատասխանները ևս ստանալ առցանց եղանակով: Համապատասխան որոշման նախագիծը տեղադրված է իրավական ակտերի նախագծերի հրապարակման միասնական կայքում: Ներկայումս քաղաքացիներն իրենց հարցումները, դիմումները կամ բողոքները ներկայացնում են պետական և ՏԻՄ մարմիններ երկու տարբերակով՝ գրավոր կամ բանավոր: Գրավորի դեպքում քաղաքացին ուղարկում է համապատասխան պետական մարմնի էլեկտրոնային փոստի հասցեով կամ անձամբ է ներկայացնում տվյալ պետական մարմին, ինչի համար ստիպված է լինում ավելորդ ժամանակ և ռեսուրս ծախսել: Նշվում է, որ հարթակը կնպաստի պետական մարմինների գործառույթների իրականացման թափանցիկության, հաշվետվողականության և արդյունավետության բարձրացմանը, ինչպես նաև քաղաքացիների կողմից ներկայացվող թղթային փաստաթղթերի ծավալի էական նվազեցմանը: Որոշման ուժի մեջ մտնելուց հետո մեկ ամսվա ընթացքում պետական և տեղական ինքնակառավարման մարմինները պետք կապահովեն հարթակի հղման տեղադրումը իրենց պաշտոնական կայքէջերում: ![]() ![]() Պատճառը Մերձավոր Արևելքում հակամարտության սրացումն է Դավոյանն ասել է, որ արդարադատության նախարարի պաշտոնը պետք է զբաղեցնի իշխող քաղաքական թիմի անդամ Տեղի է ունեցել Ամենայն Հայոց կաթողիկոսի և Պոլսո Հայոց պատրիարքի առանձնազրույցը Ավելին` հակաբիոտիկների ոչ նպատակային կիրառումը կարող է բերել դեղի նկատմամբ կայունության զարգացման ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |