ՀՀ մարզերում 58 կիսակառույց կքանդվի, 119-ը՝ ավարտին կհասցվի 6 ապրիլի 2018 - 11:51 AMT PanARMENIAN.Net - Իրականացվել են հանրապետության մարզերում առկա խորհրդային ժամանակաշրջանում սկսված և մինչ օրս չավարտված կիսակառույցների տեխնիկական վիճակի հետազննություններ և պարզվել է, որ 206 կիսակառույցներից՝ 58-ը ունեն անբավարար տեխնիկական վիճակ և ծրագրի համաձայն ենթակա են քանդման 2019-2021թթ.: 119-ը բնակելի և 28 հասարակական շենք պիտանի է հետագա օգտագործման համար և շինարարության ավարտմամբ կարող է շահագործման հանձնվել ավելի քան 165 հազար քառ.մետր մակերես: ՀՀ կառավարության մարտի 6-ի նիստում հավանության է արժանացել ՀՀ կիսակառույցների շինարարության ավարտման և հետագա օգտագործման ծրագիրը, որի նպատակը՝ հանրապետության մարզերում առկա խորհրդային ժամանակաշրջանում սկսված և մինչ օրս չավարտված թվով 206 կիսակառույցների հետագա օգտագործման համար պետական քաղաքականության ամրագրումն է, համայնքների քաղաքաշինական և բնապահպանական միջավայրի կանոնակարգումը: Կիսակառույցների շինարարության ավարտման ծրագիրն ընդգրկելու է 2019-2023թթ. ժամանակահատվածը, արժեքը կազմում է մոտ 34.3 մլրդ դրամ: Դա 35%-ով էժան է, քան համարժեք մակերեսով նոր կառուցվող շենքերի շինարարությունը, որի համար կպահանջվեր մոտ 52.8 մլրդ դրամ: Ծրագրի ֆինանսական ապահովումը նախատեսվում է իրականացնել ՀՀ պետական բյուջեի, համայնքների բյուջեների և ՀՀ օրենսդրությամբ չարգելված այլ միջոցների հաշվին, հայտնում է Քաղշին կոմիտեի մամուլի ծառայությունը: Ծրագիրը հնարավորություն է ստեղծում նաև պետություն-մասնավոր հատված փոխշահավետ համագործակցության շրջանակներում կիսակառույցների օտարման և կառուցապատման ներդրումային ծրագրերի իրականացման համար: Ուշագրավ Այցն աշխատանքային է Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
Շատերը զրկվել են տանիքից և գիշերում են փողոցում | Սիմոնյանը Ժնևում քննարկումներ է ունեցել Կանադայի սենատի նախագահի և Քաթարի խորհրդարանի փոխխոսնակի հետ Քննարկվել են մի շարք փոխադարձ հետաքրքրություն ներկայացնող հարցեր Միրզոյանը Նիդերլանդների ԱԳ նախարարի հետ հանդիպմանն անդրադարձել է տարածաշրջանային հարցերի Միրզոյանը շեշտել է Ալմաթիի հռչակագրի հիման վրա սահմանազատման հստակության ապահովման կարևորությունը Միրզոյանը ԵԽ մարդու իրավունքների հանձնակատարի հետ հանդիպամնն անդրադարձել է Բաքվում պահվող հայերի ազատ արձակման խնդրին Անդրադարձ է կատարվել նաև հումանիտար բնույթի հարցերի Բագրատ սրբազանը՝ վարչապետի թեկնածու առաջադրվելու մասին․ Պաշտոնական որոշում չկա Նա նշել է, որ մյուս կիրակի է հանդիպելու Ամենայն հայոց կաթողիկոս Գարեգին Երկրորդի հետ |