«Բլոկչեյն ՌԴ-2018»-ում ներկայացվել է բլոկչեյնի համար ՀՀ բարենպաստ միջավայրը![]() 6 ապրիլի 2018 - 12:49 AMT PanARMENIAN.Net - Մոսկվայում կայացած միջազգային «Բլոկչեյն ՌԴ-2018» կոնգրեսում Հայաստանը ներկայացել է Եվրասիական միության միասնական բլոկչեյն հարթակի ստեղծման և մի շարք այլ հեռանկարային առաջարկներով: Կոնգրեսն անցկացվել է մարտի 27-28-ին: Տարածաշրջանում մասշտաբներով ամենամեծ այս կոնգրեսին, որին մասնակցել է 2000-ից ավելի մասնագետ, ներկայացվել են Հայաստանի գործարար միջավայրի բարենպաստ պայմանները և կնքվել հուշագրեր Ռուսաստանի, Շվեյցարիայի, ԱՄՆ-ի, Հարավային Կորեայի, Ղազախստանի, և այլ երկրների առաջատար ընկերությունների և կազմակերպությունների հետ: «Հայաստանում բլոկչեյն տեխնոլոգիաներով նախագծեր իրականացնելու հնարավորությունները գրավեցին կոնգրեսի մասնակից մի շարք խոշոր ընկերությունների ու կազմակերպությունների: Նրանք համաձայնություն հայտնեցին մասնակցելու հունիսին Երևանում կայանալիք միջազգային բլոկչեյն կոնֆերանսին՝ կազմակերպված Բլոկչեյնի հայկական ասոցիացիայի կողմից: Վերջինս առիթ կհանդիսանա միջազգային գործընկերների համար բարենպաստ գործարար միջավայրին և պայմաններին տեղում ծանոթանալու և նոր համագործակցություններ սկսելու համար»,- նշել է կոնգրեսում Հայաստանի ներկայացուցիչ, Բլոկչեյնի հայկական ասոցիացիայի համահիմնադիր Վիգեն Առուշանյանը: Երկօրյա կոնգրեսի շրջանակում քննարկվել են նաև բլոկչեյն տեխնոլոգիաների կիրառման մեթոդներն ու հեռանկարները թվային տնտեսության, օրենսդրական կարգավորումների, ներդրումային տնտեսության և անվտանգության բնագավառներում: Երևանում կայանալիք միջազգային կոնֆերանսը կդառնա հաջորդ առիթը նոր քննարկումների, համագործակցությունների և լայնամասշտաբ նախաձեռնությունների իրագործման համար, ասվում է Բլոկչեյնի հայկական ասոցիացիայի հաղորդագրության մեջ: Բլոկչեյնի հայկական ասոցիացիան ոչ առևտրային նախաձեռնություն է՝ միտված օժանդակելու կազմակերպություններին, պետական և այլ մարմիններին` բլոկչեյն տեխնոլոգիայի զարգացման համահայկական ծրագրի ստեղծման և իրագործման համար: ![]() ![]()
Ընդգծվել է ուժի կիրառման անընդունելիությունը և կոչ է արվել ձեռնպահ մնալ ռազմատենչ հռետորաբանությունից «Մեզ ասում էին, թե մեր խոսքերը չափազանց կտրուկ են, որ դա չի մոտեցնում խաղաղությունը»,–բողոքել է նա Հաջիզադեն ասել է, թե հայտարարությունը «զարմանք է առաջացնում», և մեղադրանքներ հնչեցրել Հայաստանի հասցեին
Նա հավելել է, որ Թուրքիան աջակցում է Ադրբեջանի և ՀՀ միջև խաղաղության գործընթացին ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |