Համացանցում «Գահերի խաղի» սյուժեի մասին նոր վարկած է տարածվել (սփոյլեր)

Համացանցում «Գահերի խաղի» սյուժեի մասին նոր վարկած է տարածվել (սփոյլեր)

PanARMENIAN.Net - Համացանցում «Գահերի խաղի» սյուժեի մասին նոր տեսություն է հայտնվել, որը ստիպում է այլ տեսանկյունից դիտարկել սերիալի գլխավոր հակահերոսին՝ Գիշերվա արքային: Սերիալի երկրպագուներից մեկն անսպասելի ենթադրություն է արել Reddit-ում:

Օգտատերի վարկածը սփոյլերներ է պարունակում:

Նա նշում է, որ Ջորջ Մարտինի գրքերում, որի վեպի հիման վրա է նկարահանվել սերիալը, կերպարները երբեք չեն լինում լիովին լավը կամ վատը: Սակայն 7-րդ եթերաշրջանի ավարտը մատնանշում է, որ հանդիսատեսին «չարի ու բարու ստանդարտ պայքար է սպասվում»՝ մարդկանց միացյալ բանակը կռվելու է սպիտակ քայլորդների հետ, որոնց առաջնորդում է Գիշերվա արքան:

MrSilenceT օգտատերը ենթադրել է, որ սերիալի հակահերոսին ինչ-որ այլ բան է դրդում, քան մարդկությունը ոչնչացնելու անհագ ցանկությունը: Նախորդ սերիաներից և Մարտինի գրքերից հայտնի է, որ քայլորդները ստեղծվել են անտառի երեխաների կողմից օտարերկրացիներից պաշտպանվելու համար: Անտառի երեխաները խորհրդավոր էակներ են, որոնք ապրում էին Վեսթերոսում մարդկանց հայտնվելուց առաջ: Երբ անտառի երեխաները կորցրել են քայլորդներին վերահսկելու ունակությունը, նրանք սառցե պատ են ստեղծել, որը պաշտպանում է նրանց սառցե հրեշներից:

Սերիալի երկրպագուն նշել է, որ եթե ավելի վաղ առաջ քաշած վարկածն այն մասին, որ Բրան Սթարքն ու Գիշերվա արքան նույն կերպարն են, ճիշտ է, ապա, հնարավոր է, գլխավոր հակահերոսն իր զորքը տանում է մարդկանց աշխարհ ոչ թե բոլոր կենդանի էակներին ոչնչացնելու, այլ ինքն իրեն և իր անեծքը ոչնչացնելու համար: Դրա համար Գիշերվա արքան պետք է սպանի Բրանին՝ ըստ MrSilenceT օգտատերի, կերպարների միջև կապ է առաջացել, քանի որ Սթարքը սպիտակ քայլորդների հայտնվելու ակամա վկան է դարձել, երբ ճամփորդում էր ժամանակի մեջ:

Որպես իր վարկածի հաստատում օգտատերը հիշել է էպիզոդը, երբ կենդանի մարդն առաջին անգամ բախվում է քայլորդների հետ՝ հրեշները չհարձակվեցին նրա վրա, քանի որ նա չէր խանգարում նրանց մոտենալ իրենց նպատակին: Նա նշել է նաև, որ մեռյալների բանակը փոխում է ուղղությունը, երբ իմանում է Բրանի գտնվելու վայրը:

 Ուշագրավ
Պլասիդո Դոմինգոն Երևանում ելույթ է ունեցել նաև 2010–ին
Փեյնի հեղինակած 8 լիամետրաժ ֆիլմերն առաջադրվել են ընդհանուր թվով 24 Օսկարի
Տիգրան Ավինյանն ու Գրեգորի Դուսեն այցելել են պատմական թաղամաս
---