«451 աստիճան ըստ Ֆարենհայթի» սերիալի թրեյլերը թողարկվել է (վիդեո)![]() ![]() PanARMENIAN.Net - HBO ալիքը հրապարակել է «451 աստիճան ըստ Ֆարենհայթի» ֆիլմի թրեյլերը, որը նկարահանվել է ըստ Ռեյ Բրեդբերիի համանուն վեպի: «451 աստիճան ըստ Ֆարենհայթին» պատմում է ապագայի մասին, որտեղ գրքերն արգելված են օրենքով և հրանետ հրշեջների ջոկատներն այրում են դրանք, գրում է Meduza-ն: Գլխավոր դերերը ֆիլմում կատարել են Մայքլ Բ. Ջորդանը և Մայքլ Շենոնը: Ռեժիսորն է Ռամին Բահրանին («99 տուն»): Սերիալի պրեմիերան կկայանա 2018-ի գարնանը: Բրեդբերիի «451 աստիճան ըստ Ֆարենհայթի» վեպը լույս է տեսել 1953-ին: Սա վեպի երկրորդ էկրանավորումն է: 1966-ին էկրան է բարձրացել Ֆրանսուա Տրյուֆֆոյի համանուն ֆիլմը: ![]() ![]() Ֆիլմի ռեժիսորը Զառա Ջյանն է Պլասիդո Դոմինգոն Երևանում ելույթ է ունեցել նաև 2010–ին Փեյնի հեղինակած 8 լիամետրաժ ֆիլմերն առաջադրվել են ընդհանուր թվով 24 Օսկարի Տիգրան Ավինյանն ու Գրեգորի Դուսեն այցելել են պատմական թաղամաս ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |