Ֆրանսիայում տղամարդն ուշքի է եկել սրտի 18-ժամյա կանգից հետո

Ֆրանսիայում տղամարդն ուշքի է եկել սրտի 18-ժամյա կանգից հետո

PanARMENIAN.Net - Ֆրանսիայի հարավում 53-ամյա տղամարդը ողջ է մնացել սրտի 18-ժամյա կանգից հետո հիպոտերմիայի՝ մարմնի ջերմաստիճանի նվազման, շնորհիվ: Այդ մասին հայտնել է Frnace info-ն:

Պատահարը տեղի է ունեցել ֆրանսիական Օրբ գետի ափին՝ տղամարդը գնում էր այցելության եղբորը, սակայն չի հասել տեղ: Ընտանիքը դուրս է եկել որոնումների և գտել է նրան գետի ափին առանց գիտակցության՝ սրտի կանգով: Մարմնի ջերմաստիճանը 22 էր: Բեզյե քաղաքի հիվանդանոցի բժիշկները տուժածին սրտի ուղիղ մերսում են արել, հետո տղամարդուն տեղափոխել են Մոնպելյեի հիվանդանոց: Նրա սիրտը սկսել է աշխատել միայն 18 ժամ անց, գրում է ՌԻԱ Նովոստին:

Ըստ բժիշկների, տղամարդը ողջ է մնացել մարմնի ցածր ջերմաստիճանի շնորհիվ: «Հիպոտերմիան դանդաղեցնում է օրգանիզմի աշխատանքը և դա կանխում է հիվանդության հետևանքները: Դա յուրօրինակ սառեցում է»,-պարզաբանել է շտապ օգնության մասնագետը:

«Երբ մարդն, օրինակ, գետն է ընկնում, մարմինը շատ շուտ սառչում է և բժիշկները կարող են փորձել վերակենդանացնել նրան շատ դանդաղ տաքացնելով: Կարելի է հուսալ, որ հիվանդը կվերականգնվի շատ փորք բարդություններով կամ առանց դրա: Սակայն, ողջ մնալ սրտի 18-ժամյա կանգից հետո իրոք զարմանալի է»,-ասել է բժիշկը՝ հիշեցնելով, սակայն, որ նման դեպքեր եղել են ինչպես Ֆրանսիայում, այնպես էլ այլ երկրներում:

 Ուշագրավ
Հոկտեմբերի լույս 2–ի գիշերն Իրանն Իսրայելի ուղղությամբ ավելի քան 400 բալիստիկ հրթիռ է արձակել
Ընտրությունները կայանալու էին նոյեմբերին, ինչը կհամընկներ Բաքվում կայանալիք COP29–ին հետ
Ըստ Յուսուբովի, այդ մարդիկ պետկառույցների աշխատակիցներ են և գործարարներ
---