Երևանի երաժշտական և արվեստի դպրոցներում ֆրանսիական մշակույթի օրեր են![]() 6 ապրիլի 2018 - 15:36 AMT PanARMENIAN.Net - Երևանում անցկացվելիք Ֆրանկոֆոնիայի միջազգային կազմակերպության 17-րդ գագաթնաժողովին ընդառաջ ֆրանկոֆոնիայի երկամսյակի շրջանակում Երևանի քաղաքապետարանի ենթակայության երաժշտական և արվեստի դպրոցներում շարունակվում են ֆրանսիական մշակույթի օրերը: Ալեքսանդր Հեքիմյանի անվան երաժշտական դպրոցում կազմակերպված դասական երաժշտության երեկոյի ընթացքում կրթօջախի լավագույն սաները ներկայացրել են ֆրանսիացի դասական հեղինակների ստեղծագործությունները՝ վոկալ, գործիքային և փողային նվագախմբի կատարմամբ, հայտնում է Երևանի քաղաքապետարանի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունը: Սարգիս Բարխուդարյանի անվան արվեստի դպրոցում ներկայացվել է «Մի օկտավա ֆրանսերեն» խորագրով միջոցառումը: Գործիքային, պարարվեստի, վոկալ-էստրադային և թատերական բաժնի սաները հանդես են եկել հետաքրքիր համարներով: Միջոցառման ավարտին ներկայացվել է նաև հատված Անրի Վեռնոյի «Մայրիկ» վեպից: ![]() ![]() Պատճառը Մերձավոր Արևելքում հակամարտության սրացումն է Դավոյանն ասել է, որ արդարադատության նախարարի պաշտոնը պետք է զբաղեցնի իշխող քաղաքական թիմի անդամ Տեղի է ունեցել Ամենայն Հայոց կաթողիկոսի և Պոլսո Հայոց պատրիարքի առանձնազրույցը Ավելին` հակաբիոտիկների ոչ նպատակային կիրառումը կարող է բերել դեղի նկատմամբ կայունության զարգացման ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |