Մեքսիկային առաջարկվել է դառնալ մշտական դիտորդ ՎՈՒԱՄ-ում

PanARMENIAN.Net - Ուկրաինան մշտական դիտորդի կարգավիճակ առաջարկեց Մեքսիկային ՎՈՒԱՄ-ում` «Հանուն ժողովրդավարության եւ տնտեսական զարգացման կազմակերպությունում»: Ինչպես հաղորդել է Ուկրաինայի մամլո քարտուղարը, այդ մասին խոսվել է մարտի 24-ին Մեքսիկայում Ուկրաինայի դեսպան Ալեքսեյ Բրանաշկոյի հանդիպմանը Մեքսիկայի արտգործնախարարի բազմակողմանի համագործակցության եւ մարդու իրավունքների գծով տեղակալ Խուան Մանուել Գոմես Ռոբլեդո Վերդուսկոյի հետ: Հանդիպման ընթացքում դեսպանը տեղեկացրել է ՎՈՒԱՄ-ի գործունեության սկզբունքների եւ նպատակների մասին, փոխանցել է մեքսիկական կողմին դիտորդի կարգավիճակի վերաբերյալ համապատասխան առաջարկը, եւ այն ընդունվել է հետաքրքրությամբ, հաղորդում է ադրբեջանական «Թրենդ» գործակալությունը:
 Ուշագրավ
Էսմայիլին ասել է, որ թռիչքի ժամանակ եղանակը բարենպաստ է եղել, ամպամածություն եղել միայն մեկ հատվածում
Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական
Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
---