Աշոտ Ղուլյանը Ֆրանսիայում մասնակցել է Թրավերի «Արցախ. մի երկրի ոգին» ցուցահանդեսի բացմանը![]() 6 ապրիլի 2018 - 15:41 AMT PanARMENIAN.Net - Ֆրանսիա կատարած աշխատանքային այցի ծրագրի շրջանակներում ապրիլի 5-ին Արցախի Հանրապետության Ազգային ժողովի նախագահ Աշոտ Ղուլյանն այցելել է Սարսել քաղաք։ Խորհրդարանի նախագահը և պատվիրակությունը մասնակցել են ֆրանսիացի լուսանկարիչ Իվան Թրավերի «Արցախ. մի երկրի ոգին» խորագրով ցուցահանդեսի բացմանը, որը կազմակերպվել էր «Ֆրանսիայում Արցախի օրեր» ծրագրի շրջանակներում։ Խորհրդարանի ղեկավարի պատվին պաշտոնական ընդունելություն է կազմակերպվել Սարսելի քաղաքապետարանում, որին մասնակցել են քաղաքապետ Անի Պերոննեն, Ֆրանսիայի Ազգային ժողովի պատգամավոր Ֆրանսուա Պուպոնին, Սարսելի և շրջակա բնակավայրերի հայկական կազմակերպությունների ներկայացուցիչներ։ Ողջույնի խոսքով հանդես են եկել քաղաքապետը և պատգամավոր Ֆրանսուա Պուպոնին։ Նրանք ընդգծել են, որ Արցախի ժողովրդից շատ բան կարելի է սովորել. դժվարին պայմաններում վերջիններս շարունակում են մաքառել՝ ապագա սերնդի համար ոչինչ չխնայելով և դա արժանի է ընդօրինակման։ Ազգային ժողովի նախագահը շնորհակալություն է հայտնել ջերմ ընդունելության և անկեղծ մաղթանքների համար՝ շեշտելով, որ արցախցիների համար ազատության ֆրանսիական ուղին լավագույն օրինակներից մեկն է, հայտնում է Արցախի Հանրապետության Ազգային ժողովի լրատվության և հանրության հետ կապերի բաժինը: 2015 թ. մայիսի 20-ին Ֆրանսիայի Սարսել և Արցախի Մարտակերտ քաղաքների միջև ստորագրվել էր Բարեկամության հռչակագիր։ ![]() ![]()
Ընդգծվել է ուժի կիրառման անընդունելիությունը և կոչ է արվել ձեռնպահ մնալ ռազմատենչ հռետորաբանությունից «Մեզ ասում էին, թե մեր խոսքերը չափազանց կտրուկ են, որ դա չի մոտեցնում խաղաղությունը»,–բողոքել է նա Հաջիզադեն ասել է, թե հայտարարությունը «զարմանք է առաջացնում», և մեղադրանքներ հնչեցրել Հայաստանի հասցեին
Նա հավելել է, որ Թուրքիան աջակցում է Ադրբեջանի և ՀՀ միջև խաղաղության գործընթացին ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |