ESPN. ՊՍԺ-ն կգլխավորի Տուխելը![]() 6 ապրիլի 2018 - 16:26 AMT PanARMENIAN.Net - Գերմանացի մասնագետ Տոմաս Տուխելը կդառնա ֆրանսիական «Պարի Սեն Ժերմենի» նոր մարզիչը: ՊՍԺ նախագահ Նասեր ալ Հելաիֆին մի քանի շաբաթ առաջ հանդիպումներ է ունեցել Անտոնիո Կոնտեի հետ, իսկ մարզական տնօրեն Անտերո Էնրիկեն ցանկանում էր տեսնել թիմում Պաուլու Ֆոնեսկուին և Լեոնարդու Ժարդիմին: Արդյունքում որոշումը կայացրել է անձամբ Կատարի էմիրը, որը Տուխելին է համարել առավել հարմար փարիզյան ակումբում աշխատելու համար, գրում է Eurosport-ը ESPN-ի վրա հղումով: Վճռորոշ գործոն է եղել Տուխելի հեղինակությունը որպես մարտավարության հանճար: Բացի այդ, Տուխելը լավ է խոսում ֆրանսերեն: Տուխելը հեռացել է Դորտմունդի «Բորուսիայից» 2017-ին՝ 2 տարի աշխատելով թիմում: ՊՍԺ գլխավոր մարզիչ Ունան Էմերիին, կարծես, չներվեց այն հանգամանքը, որ փարիզյան ակումբը պարտվել է Մադրիդի «Ռեալին» Չեմպիոնների լիգայի 1/8 եզրափակչում: Հղումներ թեմայով. ![]() ![]() Ազատ ոճի ըմբշամարտի Հայաստանի պատանեկան հավաքականը թիմային հաշվարկում զբաղեցրել է 3-րդ հորիզոնականը «Այդ պահից հետո ամեն ինչ արմատապես փոխվեց»,- ասել է նա Հավանայում կայացել է Ծանրամարտի միջազգային ֆեդերացիայի նիստը Բարսեղյանը ամբողջ 5 կգ-ով առաջ է անցել երկրորդը ճանաչված Սաուդյան Արաբիայի պատվիրակից ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |