ԱՄՆ հայազգի կոնգրեսական թեկնածու. Եթե թուրքերը չարգելեին հայերին զենք կրել, Ցեղասպանությունը կկանխվեր 6 ապրիլի 2018 - 17:29 AMT PanARMENIAN.Net - ԱՄՆ կոնգրեսի ընտրություններում Նևադա նահանգից Հանրապետական կուսակցության թեկնածու հայազգի Դենի Թարխանյանը, երկրում զենքի վաճառքի վերահսկողությանն անդրադառնալիս, հայտարարել է, որ Հայոց ցեղսապնությունը կարող էր կանխվել, եթե թուրքական իշխանությունները չառգրավեին Օսմանյան կայսրության հայ բնակչության մոտ եղած զենքը: Այս մասին գրում է The Huffington Post-ը: Քննարկմանը մասնակցող պահպանողական ամերիկացի գործիչ Ուեյն Էլին Ռութն ասել է, որ առաջին բանը, ինչն արել է Ադոլֆ Հիտլերը հրեաներին համակենտրոնացման ճամբարներում սպանելուց առաջ, նրանց նկատմամբ զենք կրելու արգելքը կիրառելն է եղել: ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի աջակից Թարխանյանն իր հերթին ասել է, որ հայերը նույնպես կոտորվել են, քանի որ ինքնապաշտպանության համար զենք չեն ունեցել: «Ես հայ եմ, և Օսմանյան կայսրությունը վերցրեց հայերի ձեռքից զենքը: Նրանք (թուրքերը-խմբ.) եկան ու սպանեցին 1,5-2 մլն հայի, քանի որ վերջիններս ինքնապաշտպանվելու տարբերակ չունեին», - ասել է Թարխանյանը: Ավելի վաղ, ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայազգի Դենի Թարխանյանի՝ ԱՄՆ կոնգրեսի ընտրություններում աջակցող գրառում էր կատարել թվիթերյան իր միկրոբլոգում: Նա Թարխանյանի մասին ասել էր՝ «նա, ով լավ է աշխատում, անկասկած կարող է թեկանծություն դնել»: Ուշագրավ Որպես օրինակ մատնանշում են 2023–ի սեպտեմբերի 19-ին Երևանում կազմակերպված բողոքի ակցիայի իրադարձությունները Հանդիպումը տեղի կունենա, եթե Հայաստանը ևս տա իր համաձայնությունը Այս գերեզմանատանն են ամփոփված այնպիսի նշանավոր հայերի մարմինները, ինչպիսինք են Վիլյամ Սարոյանն ու Սողոմոն Թեհլերյանը
«Կշարունակենք այն վնասի հատուցման ուղիների քննարկումը, որը հասցնում է այդ աննախադեպ ճնշումը»,–ասել է նա Ամենաընթերցվողը բաժնում | ՔՊ–ականը՝ ընդդիմադիրներին․ Ընկել եք Տավուշի հետևից, ռուս խաղաղապահների համար տեղակայման վա՞յր եք փնտրում «Դուք դրան եք լծված հիմա»,– ասել է նա Կինոյի զարգացմանն ուղղված գործընթացները կկանոնակարգվեն «Հայաստանի ազգային կինոկենտրոնը» կվերակազմավորվի «Հայաստանի կինոյի հիմնադրամի» Ընդդիմադիր պատգամավորները դեսպաններին փակ հանդիպման կհրավիրեն «Նպատակն է ճշտել, թե ի՞նչ պատկերացում ունեն այդ երկրները Հայաստանում ստեղվծած իրավիճակի վերաբերյալ»,- նշել է Աբրահամյանը Մարուքյան․ Տավուշի ժողովրդի անկեղծ բողոքն օտար միջամտությանը վերագրելն ուղղակի խայտառակություն է «Գործակալների մի խումբ եթերից եթեր է վազում ու պիտակավորում անկեղծ պայքարող մարդկանց ու հոգևորականներին»,–նշել է նա |