Վարչապետի 9 խորհրդական ազատվել է աշխատանքից![]() 6 ապրիլի 2018 - 17:41 AMT PanARMENIAN.Net - ՀՀ վարչապետ Կարեն Կարապետյանն աշխատանքից ազատել է իր 9 խորհրդականին։ Համապատասխան որոշումները հրապարակված են ՀՀ պետգերատեսչությունների էլեկտրոնային կառավարման հարթակում: Աշխատանքից ազատված խորհրդականների թվում էին Էդուարդ Ներսիսյանը, Արիաննե Բո Կնուպպե Կաոիլին, Համլետ Հովսեփյանը, Էրիկ Գյուլազյանը, Արմեն Ավակ Ավակյանը, Ալեքսանդր Խաչատուրյանը, Մհեր Տերտերյանը, Սամվել Սարգսյանը, Վռամ Գյուլզադյանը: Ապրիլի 5-ին վարչապետ Կարեն Կարապետյանի գլխավորությամբ կառավարության վերջին նիստն էր: Վարչապետը հայտարարել է, որ իր գլխավորած կառավարությունը հրաժարական է ներկայացնելու: «Ըստ Սահմանադրության` մենք ներկայացնելու ենք հրաժարական», - ասել էր նա: ![]() ![]() Նա ասել է, որ աշխատելու է Մոսկվայի և Երևանի հարաբերությունների կարգավորման վրա Նստաշրջանը կայանալու է նոյեմբերին Նրա խոսքով, աշխարհում իրավիճակը բավականին բարդ է, տարածաշրջանում` առավել ևս ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |