Սան Ֆրանցիսկոյի հրեական կազմակերպությունները հանդես են գալիս Հայոց ցեղասպանության փաստի ճանաչման օգտին26 մարտի 2008 - 15:03 AMT PanARMENIAN.Net - Սան Ֆրանցիսկոյի հրեական կազմակերպությունների խորհուրդը (JCRC) հանդես է եկել Հայոց ցեղասպանության փաստի ճանաչման օգտին: Այդ մասին PanARMENIAN.Net ին է հաղորդել անկախ ֆրանսիացի լրագրող Ժան Էքիյանը: JCRC-ին հաստատում է 1989թ. քաղաքական հայտարարությունը, որտեղ Խորհուրդն իր աջակցությունն էր հայտնել այն ժամանակ ԱՄՆ Սենատում Հայոց ցեղասպանության բանաձեւի ընդունմանը: Ըստ Սենատի 212 բանաձեւի, ապրիլի 24-ը համարվել է Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակի ազգային օր: «JCRC-ի քաղաքական հայտարարությունը ողջունում եւ հավանություն է տալիս Հայոց ցեղասպանության փաստի ընդունմանը, հատկապես, այժմ, երբ Ցեղասպանության ժխտումը Թուրքիայի կողմից եւ ԱՄՆ վարչակազմի պատրաստակամությունը աջակցել թուրքական իշխանությունների վտանգավոր քաղաքականությանը առավել շոշափելի է դարձել»,-հայտարարել է Սան Ֆրանցիսկոյի Հայ Դատի հանձնախմբի նախագահ Ռոքսանա Մակասջյանը: «JCRC-ի դիրքորոշումն արտացոլում է Ամերիկայի հրեական կազմակերպություննեի անդամների մեծամասնության կարծիքը եւ մենք հուսով ենք, որ այն օրինակ կծառայի Վաշինգտոնի այլ հրեական կազմակերպությունների համար»,-ասել է նա: Նշենք, որ Խորհրդին անդամակցում են Սան Ֆրանցիսկոյի շուրջ 80 հրեական կազմակերպություններ: Ուշագրավ Էսմայիլին ասել է, որ թռիչքի ժամանակ եղանակը բարենպաստ է եղել, ամպամածություն եղել միայն մեկ հատվածում Այցն աշխատանքային է Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար | Գեղասահորդուհի Սոֆյա Տիտովան կներկայացնի Հայաստանը․ Նա ՀՀ քաղաքացիություն է ստացել Նա մարզվում է Եվգենի Պլյուշչենկոյի ակադեմիայում Սերժ Սարգսյան. Բագրատ Սրբազանն ասել է` ինքն է թեկնածու, ուրեմն՝ իրեն ենք աջակցում Նա ասել է, որ նոր իշխանություններին կհաջողվի սահմանազատումը բերել օրինական դաշտ Ռուսական Առաջին ալիքի հեռարձակումը վերսկսվել է․ Պարտքը մարվել է «Հաջորդ օրը Առաջին ալիքն ամբողջությամբ վճարեց պարտքը»,–ասել է Հայրապետյանը ՄԻՊ․ Անթույլատրելի է որևէ պարագայում ոստիկանության կողմից անհամաչափ ուժի կիրառում ՄԻՊ արագ արձագանքման խումբ է մեկնել ոստիկանության Կենտրոնական բաժին |