Տարվա ամենագեղեցիկ թղթադրամները հայտնի են 7 ապրիլի 2018 - 10:49 AMT PanARMENIAN.Net - Թղթադրամների միջազգային ընկերակցության (IBNS) կողմից անցկացվող ամենամյա մրցույթի ժյուրին «Տարվա թղթադրամ» է համարել 10 շվեյցարական ֆրանկ անվանական արժեքով թղթադրամը, գրում է birdinflight.com-ը Business Insider-ի վրա հղումով: Թղթադրամի դիմերեսին պատկերված են ձեռքեր, որոնցից մեկում դիրիժորական փայտիկ է, դարձերեսին՝ շվեյցարական երկաթուղին: Շվեյցարիայի համար սա արդեն երկրորդ հաղթանակն է անընդմեջ՝ 2017-ին առաջին տեղում էր 50 շվեյցարական ֆրանկ անվանական արժեքով թղթադրամը: Վիզուալ բաղադրիչից բացի փորձագետները գնահատել են նաև այն, թե որքան բարդ է կեղծել այս կամ այն թղթադրամը:
Հաղթանակին հավակնում էին նաև 100 նորվեգական կրոն, 100 մեքսիկական պեսո, 100 իսրայելյան շեքել, 10 շոտլանդական ֆունտ և 10 ավստրալական դոլար անվանական արժեքով թղթադրամները: Ընդհանուր առմամբ մրցույթին մասնակցել է 170 թղթադրամ, որոնք թողարկվել են տարբեր երկրներում 2017-ին: Կարդացեք նաև․ Ինչ տեսք ունեն աշխարհի ամենագեղեցիկ թղթադրամները Ուշագրավ Այցն աշխատանքային է Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
Շատերը զրկվել են տանիքից և գիշերում են փողոցում Ամենաընթերցվողը բաժնում | Վարդանյանի ընտանիքի կոչը՝ պահանջել հայ բանտարկյալների ազատումը, եթե Բաքուն ցանկանում է ընդունել COP 29-ը Բաքվի դատարանը 5 ամսով երկարացրել է Վարդանյանի և Արցախի մյուս ղեկավարների կալանքը Կիրանցեցիները մարզպետի հետ հանդիպումից հետո բացել են ճանապարհը․ Մտահոգությունները չեն փարատվել Մարզպետն ասել է, որ Ադրբեջանին է անցնելու նաև 2023–ին 100 միլիոն դրամով կառուցված ջրի պոմպակայանը Բագրատ սրբազանը հանդիպել է ՀԱԿ ներկայացուցիչների հետ Լևոն Տեր-Պետրոսյանն, ըստ Բագրատ արքեպիսկոպոսի, այնտեղ չի եղել Էրդողան. ՀՀ և Ադրբեջանի միջև կնքվելիք խաղաղության պայմանագիրը պատմական հնարավորություն է տարածաշրջանի համար Նա այդ մասին ասել է Կոբախիձեի հետ համատեղ ասուլիսում |