Երևանում կանցկացվի Armenian Blockchain Forum-ը![]() 7 ապրիլի 2018 - 11:20 AMT PanARMENIAN.Net - Ապրիլի 22-ին Երևանի Թումո ստեղծարար տեխնոլոգիաների կենտրոնում կանցկացվի Armenian Blockchain Forum-ը, որի շրջանակներում խոշոր ներդրումային ֆոնդերի և IT ընկերությունների ղեկավարները կկիսվեն իրենց փորձով։ Հայաստան հրավիրված միջազգային զեկուցողները կպատմեն բլոկչեյն տեխնոլոգիաների և կրիպտոարժույթների շուկայի զարգացման հեռանկարների իրենց կանխատեսումների, սեփական ծրագրերի, ինչպես նաև տվյալ ոլորտում ներդրումների ներգրավման և շահույթ ստանալու հնարավորությունների մասին: Ընդհանուր առմամբ, սպասվում է 30 ից ավելի զեկուցող 20 երկրներից, ասվում է հիմնադրամի հաղորդագրության մեջ: «Եթե դուք սկսում եք սեփական պրոյեկտ և ներգրավում եք ներդրումներ ICO միջոցով, դուք կարող եք մասնակցել ստարտափերի համար կազմակերպվող RoadShow-ին»-ասվում է հաղորդագրության մեջ: Ավելի քան 30 ներդրումային հիմնադրամ Ասիայից, Եվրոպայից և ԱՄՆ-ից, ոորոնց ընդհանուր կապիտալը գերազանցում է 10 մլրդ դոլարը, արդեն հաստատել են իրենց մասնակցությունը միջոցառմանը: Ֆորումի networking միջավայրում հնարավորություն կլինի շփվելու զեկուցող առաջատար մասնագետների և ներդրողների հետ՝ ստանալով հարցերի պատասխանները։ Միջոցառման և տոմսերի ձեռքբերման մասին մանրամասն տեղեկատվություն կարելի է ստանալ հիմնադրամի կայքից: Սեպտեմբերի 1-ից ուժի մեջ են մտել տաքսի ծառայության ոլորտի նոր կարգավորումները Նախարարը ենթադրում է` ՌԴ–ից ՀՀ ժամանող զբոսաշրջիկների թիվը կրճատվել է, քանի որ ռելոկանտների մի մասը վերադարձել է հայրենիք Կովկասում էլեկտրական ավտոբուսներ առաջինը Գյումրին են մտնում Նա նշել է, որ Իրանը 46 կմ սահման ունի ՀՀ հետ, որն ամենաանվտանգ սահմաններից է |