Երևան կգան Տոտտին, Մալդինին, Ռիվալդոն և այլ աստղեր 7 ապրիլի 2018 - 12:15 AMT PanARMENIAN.Net - Համաշխարհային ֆուտբոլի աստղերը կհավաքվեն Երևանում՝ ռուսաստանաբնակ գործարար, հայկական «Փյունիկ» ֆուտբոլային ակումբի սեփականատեր Արթուր Սողոմոնյանի հրավերով: Գործարարն ասել է, որ իրենց մասնակցությունը հաստատել են Ֆրանչեսկո Տոտտին, Պաոլո Մալդինին, Լյուդովիկ Ժյուլին, Յուրի Ջորկաեֆը, իսկ Լատինական Ամերիկայի երկրներից՝ Էրնան Կրեսպոն, Խավիեր Սանետտին, Ռիվալդոն: Սողոմոնյանը նշել է, որ նրանցից շատերի համար դա առաջին այցը կլինի Հայաստան: «Այս տարի աշխարհի առաջնությունը Ռուսաստանում է անցնելու, և ես ուղղակի օգտվեցի առիթից և որոշեցի այդ առաջնության մի մասնիկը Հայաստան բերել՝ ֆուտբոլային տոն կազմակերպել: Առաջին անգամ ԱԱ ժամանակ զուգահեռ լեգենդների հանդիպում կանցկացվի, որին կմասնակցեն ֆուտբոլի աստղերը»,-ասել է Սողոմոնյանը, հայտնում է Rusarminfo-ն: «2015-ին շատ լավ անցավ ԽՍՀՄ և աշխարհի հավաքականների հանդիպումը: Բուն խաղից բացի եղան այցելություններ պատմամշակութային վայրեր, Ծիծեռնակաբերդ: Ամեն ինչ շատ բարձր մակարդակով անցավ: Ֆուտբոլիստներն, որոնք մասնակցել են այն ժամանակ, ուրախ կլինեն մեկ անգամ ևս Հայաստան այցելել, իսկ մյուսներին գրավել են կարծիքներն այդ միջոցառման մասին»,-ասել է Սողոմոնյանը: Լատինական Ամերիկայի և Եվրոպայի հավաքականների միջև համաշխարհային ֆուտբոլի «Լեգենդների հանդիպումը» տեղի կունենա Երևանում հուլիսի 8-ին, իսկ ամբողջ հասույթը կուղղվի բարեգործական նպատակներին: Ուշագրավ Ավելի վաղ եզրափակիչ էին դուրս եկել Արթուր Ավետիսյանն ու Վահագն Դավթյանը Ազատ ծրագիրը նախատեսված է հունվարի 12-ին Ազատ ոճի ըմբշամարտի Հայաստանի պատանեկան հավաքականը թիմային հաշվարկում զբաղեցրել է 3-րդ հորիզոնականը «Այդ պահից հետո ամեն ինչ արմատապես փոխվեց»,- ասել է նա | Մայիսի 8–ին Պուտին–Փաշինյան երկկողմ հանդիպում կլինի՝ «քննարկելու շատ հարցեր են կուտակվել» Կրեմլում ակնկալում են, որ բոլոր հարցերն «անկեղծորեն կքննարկվեն առաջնորդների միջև» ՀՀ-ն և Հունգարիան դեսպանություններ կբացեն, մայրաքաղաքների միջև ուղիղ չվերթ կգործի Չվերթը կգործարկվի արդեն հուլիսին Առաջին դասարանցիների հայտագրումը կսկսվի հունիսի 10–ից Այն կիրականացվի 3 փուլով Ադրբեջանի հետ սահմանին արդեն սահմանային 40 սյուն է դրվել Երկու երկրների փորձագիտական խմբերի աշխատանքները շարունակվում են |