Արցախի ԱԺ նախագահը Ֆրանսիայում պատմել է Հարավային Կովկասում իրավիճակի մասին![]() 7 ապրիլի 2018 - 13:28 AMT PanARMENIAN.Net - Փարիզում աշխատանքային այցի ծրագրի շրջանակներում Արցախի Հանրապետության Ազգային ժողովի նախագահ Աշոտ Ղուլյանն ապրիլի 6-ին հանդիպել է ֆրանսիացի մի խումբ լրագրողների հետ։ Ապրիլի 3-ին Դրոմի նահանգում մեկնարկել է Արցախի Ազգային ժողովի նախագահ Աշոտ Ղուլյանի գլխավորած պատվիրակության աշխատանքային այցը Ֆրանսիա: Խորհրդարանի ղեկավարը լրագրողներին է ներկայացրել Հարավային Կովկասի տարածաշրջանում տիրող իրավիճակը՝ մասնավորապես ադրբեջանա-ղարաբաղյան հակամարտության հետևանքով առկա անվտանգային հարցերի համատեքստում։ Ազգային ժողովի նախագահը ֆրանսիացի լրագրողներին տեղեկություններ է հաղորդել նաև արտաքին կապերի, Արցախի և Ֆրանսիայի միջև ապակենտրոնացված համագործակցության մասին։ Այնուհետև Աշոտ Ղուլյանը պատասխանել է ֆրանսիացի լրագրողների հարցերին, որոնք վերաբերում էին ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահության ներքո հիմնախնդրի լուծման հեռանկարներին, Արցախի տնտեսությանը, երիտասարդության տրամադրվածությանը, Արցախի Հանրապետության և Հայաստանի Հանրապետության միջև կապերին, հայտնում է Արցախի Հանրապետության Ազգային ժողովի լրատվության և հանրության հետ կապերի բաժինը: Ավելի վաղ Աշոտ Ղուլյանն ընդգծել էր, որ Արցախում բարձր են գնահատում ֆրանսիական քաղաքների հետ բարեկամական կապերը և այդ հարաբերությունները արհեստականորեն քաղաքականացնելու անհրաժեշտություն չեն տեսնում։ Նրա խոսքով Արցախի հանրային և տեղական ինքնակառավարման մարմինները կարիք ունեն կատարելագործելու իրենց աշխատանքների կազմակերպումը և այս համատեքստում զարգացած ժողովրդավարական երկրների ու քաղաքների հետ փորձի փոխանակման հնարավորություններ են փնտրում։
Ընդգծվել է ուժի կիրառման անընդունելիությունը և կոչ է արվել ձեռնպահ մնալ ռազմատենչ հռետորաբանությունից «Մեզ ասում էին, թե մեր խոսքերը չափազանց կտրուկ են, որ դա չի մոտեցնում խաղաղությունը»,–բողոքել է նա Հաջիզադեն ասել է, թե հայտարարությունը «զարմանք է առաջացնում», և մեղադրանքներ հնչեցրել Հայաստանի հասցեին
Նա հավելել է, որ Թուրքիան աջակցում է Ադրբեջանի և ՀՀ միջև խաղաղության գործընթացին |