ՊՆ-ն հրապարակել է ծառայության հետ անհամատեղելի հիվանդությունների ցանկը![]() 7 ապրիլի 2018 - 16:43 AMT PanARMENIAN.Net - ՀՀ պաշտպանության նախարարությունը կազմել է զինվորական ծառայության համար զինծառայողի պիտանիության աստիճանը որոշող հիվանդությունների ցանկը: Նախագիծը տեղադրված է իրավական ակտերի հրապարակման միասնական կայքում: Նախագծով հստակեցվում են քաղաքացիների առողջական վիճակը բնորոշող հիվանդությունները, դրանց արդյունքում քաղաքացիների տարկետումների կամ ազատումների ձևակերպումները համապատասխանեցվում են «Զինվորական ծառայության և զինծառայողի կարգավիճակի մասին» օրենքի պահանջներին, սահմանվում են առողջական վիճակին հակացուցված զինվորական ծառայության պայմանները: Զինվորական ծառայության, ինչպես նաև ռազմական ուսումնական հաստատություններ դիմելու համար ոչ պիտանի են ծանր կամ չափավոր աստիճանի մտավոր հետամնացություն, խիստ արտահայտված հոգեկան խանգարումներ, աֆեկտիվ փսիխոզ, սուր և անցողիկ փսիխոտիկ խանգարումներ և այլ հիվանդություններ ունեցող քաղաքացիները: Ամբողջական ցանկին կարող եք ծանոթանալ այստեղ: ![]() ![]() Պատճառը Մերձավոր Արևելքում հակամարտության սրացումն է Դավոյանն ասել է, որ արդարադատության նախարարի պաշտոնը պետք է զբաղեցնի իշխող քաղաքական թիմի անդամ Տեղի է ունեցել Ամենայն Հայոց կաթողիկոսի և Պոլսո Հայոց պատրիարքի առանձնազրույցը Ավելին` հակաբիոտիկների ոչ նպատակային կիրառումը կարող է բերել դեղի նկատմամբ կայունության զարգացման ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |