Ադրբեջանը հանգստյան օրերին խախտել է հրադադարը Նախիջևանի ուղղությամբ

Ադրբեջանը հանգստյան օրերին խախտել է հրադադարը Նախիջևանի ուղղությամբ

PanARMENIAN.Net - Ապրիլի 7-ին և ապրիլի 7-8-ի գիշերը Նախիջևանյան հատվածում ադրբեջանական զինված ուժերը մի քանի անգամ խախտել են հրադադարի ռեժիմը և կրակ արձակել հայկական զինված ուժերի ուղղությամբ՝ հիմնականում հրաձգային զենքերից:

Այս մասին է հայտնել ֆեյսբուքյան իր էջում ՊՆ մամուլի խոսնակ Արծրուն Հովհաննիսյանը։

ՀՀ զինված ուժերը պատասխան գործողություններով լռեցրել են հակառակորդին, նշել է նա։

«ՀՀ ՊՆ-ն կոչ է անում ադրբեջանական զինված ուժերին զերծ մնալ հետագա սադրանքներից և զգուշացնում, որ ոչ մի քայլ անպատասխան չի մնա», - նշել է նա։

Նախիջևանի ուղղությունը համեմատաբար խաղաղ է, զինված միջադեպեր այնտեղ հազվադեպ են տեղի ունենում։

 Ուշագրավ
Ընդգծվել է ուժի կիրառման անընդունելիությունը և կոչ է արվել ձեռնպահ մնալ ռազմատենչ հռետորաբանությունից
«Մեզ ասում էին, թե մեր խոսքերը չափազանց կտրուկ են, որ դա չի մոտեցնում խաղաղությունը»,–բողոքել է նա
Հաջիզադեն ասել է, թե հայտարարությունը «զարմանք է առաջացնում», և մեղադրանքներ հնչեցրել Հայաստանի հասցեին
---