Իսրայելը չի մեկնաբանում ավիահարվածը սիրիական ավիաբազային

Իսրայելը չի մեկնաբանում ավիահարվածը սիրիական ավիաբազային

PanARMENIAN.Net - Սիրիայի պետական ԶԼՄ-ներն ապրիլի լույս 9-ի գիշերը հայտնել են, որ ռազմական օդանավակայանը ենթարկվել է հրթիռային գնդակոծության: Սիրիացի զինվորականներին հաջողվել է 8 հրթիռ խոցել, այնուամենայնիվ նրանք կորուստներ չեն կրել:

Իսրայելը հրաժարվել է մեկնաբանել հաղորդագրությունները Հոմս գավառում հրթիռակոծությանն իր մեղսակցության մասին: Լիբանանում տեղակայված արաբական Al Mayadeen հեռուստաալիքը ավելի վաղ հայտնել էր, որ Իսրայելի ՌՕՈՒ-ն եղել է երկնքում Սիրիայի և Լիբանանի սահմանի շրջանում, երբ ավիահարված է հասցվել օդանավակայանին:

Ըստ Լոնդոնում տեղակայված Մարդու իրավունքների դիտարկման սիրիական խորհրդի, ավիագրոհի հետևանքով 14 մարդ է զոհվել, այդ թվում զինվորականներ Իրանից, գրում է Deutsche Welle-ն:

Դամասկոսի սկզբնական հաղորդագրություններում կասկածներ էին հայտնվում, որ ավիահարվածն ԱՄՆ-ն է իրականացրել որպես վրեժ Դումայում քիմիական գրոհի համար, սակայն հետագայում այդ մեղադրանքները չկրկնվեցին, իսկ Վաշինգտնոը հերքել իր մասնակցությունը:

 Ուշագրավ
Հոկտեմբերի լույս 2–ի գիշերն Իրանն Իսրայելի ուղղությամբ ավելի քան 400 բալիստիկ հրթիռ է արձակել
Ընտրությունները կայանալու էին նոյեմբերին, ինչը կհամընկներ Բաքվում կայանալիք COP29–ին հետ
Ըստ Յուսուբովի, այդ մարդիկ պետկառույցների աշխատակիցներ են և գործարարներ
---