Հյուսիսային Կորեան պատրաստ է քննարկել միջուկային զենքից հրաժարվելու հնարավորությունը 9 ապրիլի 2018 - 14:33 AMT PanARMENIAN.Net - Հյուսիսային Կորեայի իշխանություններն առաջին անգամ հայտարարել են, որ պատրաստ են Վաշինգտոնի հետ քննարկել Կորեական թերակղզում միջուկային զենքից ազատ գոտու ստեղծման հնարավորությունը: Ենթադրվում է, որ այդ հարցը կքննարկվի ԱՄՆ և Հյուսիսային Կորեայի նախագահներ Դոնալդ Թրամփի և Կիմ Չեն Ինի հանդիպմանը, որը կարող է կայանալ մայիսին: Ըստ Reuters-ի աղբյուրի, Հյուսիսային Կորեայի այդ զիջման մասին հաջողվել է պայմանավորվել երկու երկրների գաղտնի բանակցություններում: Այդպիսով հեռացվել է առաջնորդների հնարավոր հանդիպման գլխավոր խոչընդոտը, գրում է Deutsche Welle-ն: Վերջին ամիսներին Փհենյանը միջազգային շփումների պատրաստակամության նշաններ է ցույց տալիս: Ապրիլի 27-ին պետք է կայանա Հյուսիսային և Հարավային Կորեաների ղեկավարներ Կիմ Չեն Ինի և Մուն Չժե Ինի մասնակցությամբ հանդիպումը՝ սահմանամերձ Փհանմունջում: Հարավային Կորեայի պտավիրակությունը կղեկավարի միավորման նախարարը, իսկ հյուսիսկորեականը՝ խաղաղ միավորման կոմիտեի նախագահը: Յուրաքնաչյուր պատվիրակությունում 3-ական անդամ կլինի: Հղումներ թեմայով. Ուշագրավ Այցն աշխատանքային է Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
Շատերը զրկվել են տանիքից և գիշերում են փողոցում | «Էջմիածին» դաշինքի ղեկավար Սևակ Խաչատրյանն ազատ է արձակվել նրա մոտ զենք-զինամթերք չի հայտնաբերվել ՀՀ նախագահն ԱՄՆ-ում հանդիպել է կուսակցությունների ներկայացուցիչների հետ Նա մանրամասներ է հայտնել Հայաստանի և Ադրբեջանի միջև ընթացքող սահմանազատման գործընթացի վերաբերյալ Սամվել Բաբայան․ Նիկոլին սարքել եք անփոխարինելի, փողոցից ում էլ բռնեն՝ իրենից վատ վարչապետ չի լինի, թող հրաժարական տա Նա ասել է, որ պետք է գնալ նոր ընտրությունների Միրզոյանն ու Բայրամովը ողջունել են առաջընթացը սահմանազատման հարցում և պայմանավորվել շարունակել բանակցությունները Բանակցությունները կշարունակվեն բաց հարցերի շուրջ, որտեղ դեռ կան տարաձայնություններ |