ՔՊ-ի անդամի խոսքերով, իր տան դռան առջև գլխատված թռչուն են թողել. Փաշինյանը կտրատած «Սնիկերս» կթողնի Շարմազանովի տան դիմաց 9 ապրիլի 2018 - 14:40 AMT PanARMENIAN.Net - Ապրիլի 9-ին «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության և «Իմ քայլը» նախաձեռնության անդամ Արփի Դավոյանի տան դռան առջև գլխատված թռչուն է հայտնաբերվել: Այս մասին հայտնում է «Հայկական ժամանակը»: Դավոյանի փոխանցմամբ, գլխատված ճնճղուկը հայտնաբերել է մայրը: «Առավոտյան մայրս գնում էր աշխատանքի, դուռը բացեց ու միանգամից հետ քաշվեց: Տեսանք, որ գլխատված ճնճղուկ էր, փետուրները հանած: Իտալական մաֆիան գլխատված ձուկ էր ուղարկում մարդկանց, ինչը նախազգուշացում էր, հիմա բավարարվել են ճնճղուկով»,- պատմեց Դավոյանը՝ հավելելով, որ իր կարծիքով՝ սա զգուշացում է, վախեցնելու միջոց՝ հաշվի առնելով իր քաղաքացիական գործունեությունը: Անդրադառնալով միջադեպին՝ ԵԼՔ խմբակցության ղեկավար Նիկոլ Փաշինյանը ուղիղ եթերով հայտարարել է, որ յուրաքանչյուր գործողություն ստանալու է իր պատասխանը: «Այսօր ես կկազմակերպեմ գործողություն, և Շարմազանովի դռան առաջ կտրատած սնիկերս կդնենք՝ ի պատասխան գլխատված թռչունի», - ասել է Փաշինյանը: Ավելի վաղ, ԱԺ ԵԼՔ խմբակցության ղեկավար Նիկոլ Փաշինյանը իր համախոհների հետ քայլարշավ է սկսել Գյումրիից Երևան՝ ընդդեմ ՀՀ գործող նախագահ Սերժ Սարգսյանի հավանական վարչապետության և Հանրապետական կուսակցության: Ուշագրավ Այլ մանրամասներ չեն ներկայացվում «Մենք համոզված ենք, որ կառուցողական երկխոսությունը հավասարների միջև անփոխարինելի է»,–ասել է նա Նա հավելել է, որ սահմանազատումն ու սահամանգծումը պետք է իրականցվեն համապատասխան սկզբունքներով Նա հավելել է, որ որևէ երկիր չի կարող վիճարկել որևէ այլ երկրի մարտունակ բանակ ունենալու իրավունքը Ամենաընթերցվողը բաժնում | Բագրատ սրբազանը՝ վարչապետի թեկնածու առաջադրվելու մասին․ Պաշտոնական որոշում չկա Նա նշել է, որ մյուս կիրակի է հանդիպելու Ամենայն հայոց կաթողիկոս Գարեգին Երկրորդի հետ Ճամփորդություն տելեկոմի անցյալով և ապագայով. Վերաբացվել է Կապի թանգարանը Թանգարանում առաջին շրջայցն անցկացրել է ընկերության գլխավոր տնօրեն Հայկ Եսայանը Մայիսի 18–ին մետրոն կաշխատի մինչև ժամը 01։00–ն Դա պայմանավորված է «Թանգարանների գիշեր» միջոցառումով Հաջիևն ու Սալիվանը քննարկել են ՀՀ-Ադրբեջան հարաբերությունների կարգավորումը Նրանք քննարկել են նաև երկկողմ հարաբերություններին առնչվող հարցեր |