Իսրայելի Քնեսեթը որոշել է քննարկել Հայոց ցեղասպանության հարցը27 մարտի 2008 - 13:16 AMT PanARMENIAN.Net - Մարտի 26-ին Իսրայելի խորհրդարանը (Քնեսեթ) որոշել է քննարկել Հայոց ցեղասպանության հարցը: Ինչպես հաղորդում է ՀՅԴ Երուսաղեմի Հայ Դատի հանձնախումբը, Քնեսեթի դրական որոշումը ենթադրում է այժմ որոշել, թե խորհրդարանի որ հանձնաժողովը պիտի նախ քննարկի հարցը: Ակնկալվում է, որ հարցը կքննարկի կրթության հանձնաժողովը: Քնեսեթի նիստին մասնակցել են Երուսաղեմի Հայ Դատի հանձնախմբի ներկայացուցիչները, որոնք շնորհակալություն են հայտնել առաջարկի հեղինակ Հայիմ Օրոնին եւ առաջարկին կողմ քվեարկած պատգամավորներին:Ինչպես եւ 2007թ-ի մարտի 14-ին, հարցը խորհրդարանի օրակարգում ընդգրկելու առաջարկը ներկայացրել է սոցիալիստական Մերեց կուսակցության ղեկավար Հայիմ Օրոնը (եղբայրը` պատմաբան, Հայոց ցեղասպանության մասին մի քանի գրքերի հեղինակ Եաիր Օրոնի): Խորհրդարանի նիստին ներկա բոլոր 11 պատգամավորներն էլ կողմ են քվեարկել առաջարկին: Հարցը օրակարգ մտնելուն կողմ է արտահայտվել եւ քվեարկել նաեւ կառավարության ներկայացուցիչ, գյուղատնտեսության նախարար Շլոմե Սիմխոնը: Թեեւ նա ցեղասպանության փոխարեն օգտագործել է ողբերգություն բառը, բայց հաստատել է, որ «բոլորս էլ գիտենք պատմությունը» եւ պետք է հարցը մտցնել օրակարգ: Նա նաեւ ասել է, որ անցյալում Իսրայելը փորձել է միջնորդել Թուրքիայի եւ Հայաստանի միջեւ, բայց նրան դա չի հաջողվել: «Անհրաժեշտ է այս մասին երկխոսություն սկսել»-, ասել է Իսրայելի կառավարության ներկայացուցիչը: Հոկտեմբերի լույս 2–ի գիշերն Իրանն Իսրայելի ուղղությամբ ավելի քան 400 բալիստիկ հրթիռ է արձակել Հանիան ներկա էր Փեզեշքիանի երդմնակալությանը Ընտրությունները կայանալու էին նոյեմբերին, ինչը կհամընկներ Բաքվում կայանալիք COP29–ին հետ Ըստ Յուսուբովի, այդ մարդիկ պետկառույցների աշխատակիցներ են և գործարարներ |