ՌԴ-ում ֆիլմ են նկարահանում Մեծ Հայրենականի հերոս Արշալույս Խանժիյանի մասին

ՌԴ-ում ֆիլմ են նկարահանում Մեծ Հայրենականի հերոս Արշալույս Խանժիյանի մասին

PanARMENIAN.Net - ՌԴ Գորյաչի Կլյուչ քաղաքում սկսվել են Մեծ Հայրենական պատերազմի հերոս Արշալույս Խանժիյանի մասին փաստախաղարկային ֆիլմի նկարահանումները:

Պատերազմի տարիներին Արշալույսը խնամել է վիրավորներին, իսկ պատերազմից հետո մինչև կյանքի վերջը խնամել է զոհված զինվորների շիրիմները: Արշալույսի դերը միանգամից 3 դերասանուհի կկատարի; Աննա Բոյաջյանը կմարմնավորի նրան մանկության տարիներին, Ռեգինա Կուրմանովան՝ պատերազմի տարիներին, իսկ Մանուշակ Չուբարյանը՝ ծերության օրոք, գրում է kubantv.ru-ն:

«Մենք ուզում ենք, որ Արշալույսի մասին միլիոնավոր ռուսաստանցիներ իմանան: Մենք պետք է և նույնիսկ պարտավոր ենք կյանքի կոչել այդ նախագիծը: Մենք պարտք ենք այն զինվորներին, որոնք կյանքի ու մահու կռիվ էին տալիս Կովկասի լեռներում 1942-ին: Մենք պարտավոր ենք հարգանքի տուրք մատուցել այդ փխրուն կնոջը, որը լեգենդ էր դարձել արդեն կյանքի օրոք»,-ասել է ֆիլմի ռեժիսոր Էռնեստ Հարությունովը:

Ֆիլմը նախատեսվում է ավարտել մինչև մայիսի 9-ը: Կինոժապավենը կկոչվի «Արշալույս» և կցուցադրվի ՌԴ-ում և Հայաստանում: Ֆիլմի տևողությունը մոտ 40 րոպե է:

ՅՈւՆԵՍԿՕ-ի որոշմամբ Արշալույս Խանժիյանը 1997-ին ճանաչվել է «Տարվա կին», իսկ մի քանի ամիս անց հեռացել կյանքից: Նրա տանն այժմ թանգարան է գործում:

 Ուշագրավ
Ընդգծվել է ուժի կիրառման անընդունելիությունը և կոչ է արվել ձեռնպահ մնալ ռազմատենչ հռետորաբանությունից
«Մեզ ասում էին, թե մեր խոսքերը չափազանց կտրուկ են, որ դա չի մոտեցնում խաղաղությունը»,–բողոքել է նա
Հաջիզադեն ասել է, թե հայտարարությունը «զարմանք է առաջացնում», և մեղադրանքներ հնչեցրել Հայաստանի հասցեին
---