Զիդան. «Ռեալի» նպատակը նույնն է՝ 2-րդ տեղն Իսպանիայի առաջնությունում![]() 9 ապրիլի 2018 - 16:43 AMT PanARMENIAN.Net - Մադրիդի «Ռեալ» ֆուտբոլի ակումբի գլխավոր մարզիչ Զինեդին Զիդանը պատմել է մինչև խաղաշրջանի ավարտն իր թիմի նպատակների մասին: Նա հայտարարել է, որ Լա Լիգայում թիմը փորձելու է զբաղեցնել 2-րդ տեղը: «Ատլետիկոյի» հետ խաղում շատ պահեր ունեցանք և շատ բան արեցինք հաղթանակի համար: Մեր նպատակը նախկինն է՝ կրճատել տարբերությունն ու գրավել 2-րդ տեղը»,-ասել է Զիդանը: «Ասում են, որ մենք արդեն Չեմպիոնների լիգայի կիսաեզրափակչում ենք, բայց չի կարելի այդպես մտածել: «Յուվենտուսի» հետ շատ բարդ է լինելու: Մենք պետք է կենտրոնանանք և բոլոր ուժերը ներդնենք առաջ շարժվելու համար»,-ասել է Զիդանը, հայտնում է Eurosport-ը Marca-ի վրա հղումով: Իսպանիայի առաջնությունում «Ռեալը» 4-րդ հորիզոնականում է և հետ է առաջատար «Բարսելոնայից» 15 միավորով , իսկ երկրորդ տեղից՝ 4 միավորով: 2017/18 Չեմպիոնների լիգայի քառորդ եզրափակչի առաջին խաղում «Ռեալը» 3:0 հաշվով ջախջախել է «Յուվենտուսին»: ![]() ![]() Ազատ ոճի ըմբշամարտի Հայաստանի պատանեկան հավաքականը թիմային հաշվարկում զբաղեցրել է 3-րդ հորիզոնականը «Այդ պահից հետո ամեն ինչ արմատապես փոխվեց»,- ասել է նա Հավանայում կայացել է Ծանրամարտի միջազգային ֆեդերացիայի նիստը Բարսեղյանը ամբողջ 5 կգ-ով առաջ է անցել երկրորդը ճանաչված Սաուդյան Արաբիայի պատվիրակից ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |