2021-ին տիեզերքում կբացվի առաջին հյուրանոցը

2021-ին տիեզերքում կբացվի առաջին հյուրանոցը

PanARMENIAN.Net - 2021-ին ամերիկացիները տիեզերքում առաջին հյուրանոցը կբացեն: Կալիֆորնիայի Սան Խոսե քաղաքում քննարկել են «Ավրորա կայան» (Aurora Station) անվանումով նախագիծը: Ենթադրվում է, որ 6 մարդ, այդ թվում անձնակազմի անդամները, կկարողանա 12-օրյա ուևորություն կատարել դեպի տիեզերք, գրում է Lenta.ru-ն Sky News-ի վրա հղումով:

Ուղևորներն արձակուրդը կանցկացնեն անկշռության մեջ՝ զմայլվելով Երկիր մոլորակի տեսարաններով 322կմ հեռավորությունից: Դրա շնորհիվ հնարավոր կլինի մեկ օրվա ընթացքում միջինը 16 արևածագ ու մայրամուտ տեսնել:

Orion Span-ի հյուրերին նաև կառաջարկեն մասնակցել գիտական հետազոտությունների, օրինակ, մթերք աճեցնել ուղեծրում կամ փորձարկել վիրտուալ իրականության տեխնոլոգիաներ: Իսկ բարձր արագության ինտերնետը թույլ կտա փորձը կիսել համացանցում:

Ըստ նախագծի հիմնադիր Ֆրենկ Բանջերի, առաջին հյուրերին լյուքս դասի հյուրանոցը կընդունի 2022-ին: Նա հավելել է, որ կցանկանար տիեզերական ուղևորությունը հասանելի դարձնել բոլորին, սակայն, ըստ աղբյուրի, 12-օրյա հանգստի գինը կկազմի 9,5 մլն դոլար:

Ուղևորությունից առաջ զբոսաշրջիկները 3-ամսյա ուսուցում կանցնեն:

 Ուշագրավ
Հոկտեմբերի լույս 2–ի գիշերն Իրանն Իսրայելի ուղղությամբ ավելի քան 400 բալիստիկ հրթիռ է արձակել
Ընտրությունները կայանալու էին նոյեմբերին, ինչը կհամընկներ Բաքվում կայանալիք COP29–ին հետ
Ըստ Յուսուբովի, այդ մարդիկ պետկառույցների աշխատակիցներ են և գործարարներ
---