ՄԱԿ-ի սակրավորները սկսել են ականազերծել Կիպրոսը բաժանող Լեդրայի հսկիչ-անձնագրային կետը27 մարտի 2008 - 13:41 AMT PanARMENIAN.Net - Կիպրոսում ՄԱԿ-ի սակրավորները սկսել են ականազերծել Լեդրայի հսկիչ-անձնագրային կետը: Լեդրան Նիկոսիայի կենտրոնական փողոցն է` կիսված Կիպրոսի խորհրդանիշը: 1974 թվականից ի վեր հույներն ու թուրքերը «կանաչ գծի» շրջանում, որը ՄԱԿ-ի չեզոք գոտին է Նիկոսիայի Լեդրա փողոցում, 17 000 ական են տեղադրել: Ականապատումը հապճեպ է կատարվել, առանց որեւէ համակարգի, կողմերից ոչ մեկը չի ստեղծել ականապատ դաշտերի ճշգրիտ քարտեզներ: Դա լրջորեն բարդեցնում է ականազերծումը: 2004 թ. նոյեմբերից ՄԱԿ-ի մասնագետները Եվրամիության աջակցությամբ ականազերծել են շուրջ 20 ականապատ դաշտեր, մինչ այդ ականազերծմամբ զբաղվել են հունա-կիպրոսյան զինվորականները, հաղորդում է Եվրոնյուսը: Ականազերծման եւ Լեդրայի հսկիչ-անձնագրային կետը բացելու վերաբերյալ որոշումն ընդունվել է մարտի 21-ին Կիպրոսի երկու մասերի առաջնորդների` Դիմիտրիաս Խրիստոֆիասի եւ Մեհմետ Ալի Թալաթի մարտի 21-ին կայացած հանդիպման ժամանակ: Ակնկալվում է, որ ականազերծումից հետո կապամոնտաժվի նաեւ սահմանային պատը, իսկ շրջակա շենքերը կամրացվեն: Սակայն սակրավորները դեռեւս չեն կարող ասել, թե երբ կբացվի հսկիչ-անձնագրային կետը: Ուշագրավ Էսմայիլին ասել է, որ թռիչքի ժամանակ եղանակը բարենպաստ է եղել, ամպամածություն եղել միայն մեկ հատվածում Այցն աշխատանքային է Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար | Վահան Քերոբյանի մեղադրանքը փոփոխվել է Վարույթ իրականացնող մարմինն այլևս չի կարծում, որ պետությանը պատճառվել է վնաս Առողջապահական սարքավորումների լիզինգ՝ 1% տոկոսադրույքով Հուշագիր է ստորագրվել Վանաձոր–Ալավերդի–Այրում– Բագրատաշեն ճանապարհը երթևեկելի է միայն մարդատար եքենաների համար Մ-4, Երևան-Սևան-Իջևան-ՀՀ սահման ճանապարհի Դիլիջանից մինչև Իջևան հատվածը երթևեկելի է Team-ը խթանում է բիզնես կրթությունը․ Բացվել է CaseKey ակադեմիան Ծրագրի ավարտին թիմերը պետք է լուծեն իրական բիզնես խնդիր |