Еurasianet. ՀՀ-ն և Ադրբեջանը մրցում են իրանական արտադրության համար10 ապրիլի 2018 - 11:34 AMT PanARMENIAN.Net - Իրանը մշտապես եղել է բավականին մարգինալ խաղացող Հարավային Կովկասում, սակայն Ադրբեջանն ու Հայաստանը մրցակցում են՝ երկրին տարածաշրջանային գործընթացների մեջ ներքաշելու համար: Այս մասին գրում է Еurasianet վերլուծական հարթակը: Հոդվածի հեղինակ Բրեդլի Ջարդինը գրում է, որ Հայաստանը նոր հարաբերություններ է զարգացնում Իրանի հետ տնտեսական շրջափակումը շրջանցելու համար, սակայն մի փոքր դեպի արևելք Ադրբեջանը ջանքեր է գործադրում է Երևանի ծրագրերին խանգարելու համար: Հեղինակն անդրադառնալով ՀՀ-ի՝ ԵԱՏՄ-ի և Իրանի միջև կապող օղակ լինելու դերին, ինչպես նաև Իրանի հետ Մեղրու ազատ տնտեսական գոտու ստեղծմանը՝ գրում է, որ կողմերի միջև առևտրաշրջանառությունը փոխշահավետ է: «2017-ին երկկողմ առևտրաշրջանառության ծավալը կազմել է $211,4 մլն: Իսլամական պետությունը երկար ժամանակ հետաքրքրված էր ընդլայնելու իր առևտուրը ՌԴ-ի հետ ԵԱՏՄ-ի միջոցով»,- գրում է հեղինակը: Նյութի մեջ նշվում է, որ Իրան-Հայաստան երկաթգծի կառուցման նախագիծը, որի շուրջ կողմերը համաձայնության էին եկել 2009-ին, ձախողվել է Բաքվի «արգրեսիվ լոբբինգի» հետևանքով: Փոխարենը, հունվարին գործարկվեց $500 մլն արժողությամբ 205 կմ-անոց Ռեշտ-Աստարա երկաթգիծը, որը «Հյուսիս-Հարավ» միջազգային տրանսպորտային միջանցքի մի հատվածն է: Ջարդինն անդրադառնում է նաև անվտանգության գործոնին: «Բաքվին՝ ՀՀ-ի հետ պատերազմից ի վեր, անվտանգության ոլորտում անհանգստացնող հիմնական հարցերից է Նախիջևանը, որի հետ կապը միայն օդային ճանապարհով է: Բաքուն մտադիր է ընդլայնել վերջերս գործարկված նոր երկաթգիծը դեպի Նախիջևան և իրանական Մաշադ քաղաք», - գրում է հեղինակը՝ հավելելով, որ երկաթգիծն առավելություն է տալիս Իրանի հարցում՝ ՀՀ –ի հետ մրցակցելիս: Ուշագրավ Նա սուտ է անվանել այդ տեղեկությունները
Նրանք նաև կոչ են արել դադարեցնել Ադրբեջանին ցանկացած ռազմական օգնության Որպես օրինակ մատնանշում են 2023–ի սեպտեմբերի 19-ին Երևանում կազմակերպված բողոքի ակցիայի իրադարձությունները Հանդիպումը տեղի կունենա, եթե Հայաստանը ևս տա իր համաձայնությունը Ամենաընթերցվողը բաժնում | Սիմոնյանը Ժնևում քննարկումներ է ունեցել Կանադայի սենատի նախագահի և Քաթարի խորհրդարանի փոխխոսնակի հետ Քննարկվել են մի շարք փոխադարձ հետաքրքրություն ներկայացնող հարցեր Միրզոյանը Նիդերլանդների ԱԳ նախարարի հետ հանդիպմանն անդրադարձել է տարածաշրջանային հարցերի Միրզոյանը շեշտել է Ալմաթիի հռչակագրի հիման վրա սահմանազատման հստակության ապահովման կարևորությունը Միրզոյանը ԵԽ մարդու իրավունքների հանձնակատարի հետ հանդիպամնն անդրադարձել է Բաքվում պահվող հայերի ազատ արձակման խնդրին Անդրադարձ է կատարվել նաև հումանիտար բնույթի հարցերի Բագրատ սրբազանը՝ վարչապետի թեկնածու առաջադրվելու մասին․ Պաշտոնական որոշում չկա Նա նշել է, որ մյուս կիրակի է հանդիպելու Ամենայն հայոց կաթողիկոս Գարեգին Երկրորդի հետ |