Sunmag-ը՝ Երևանի մասին. «Արարատը պատրաստ է ձեզ իր գիրկն ընդունել»![]() 10 ապրիլի 2018 - 11:57 AMT PanARMENIAN.Net - Sunmag ռուսական հանդեսը խորհուրդ է տալիս հայրենակիցներին օգտվել մայիսյան տոներից և հանգիստն անցկացնել այնտեղ, որտեղ գարնան կեսին եղանակը տաք է, ուտելիքը համեղ, իսկ գները մատչելի: Որպես ճամփորդության ուղղություն պորտուգալական Ալգարվեի, իսրայելյան Թել Ավիվի, մոլդովական Քիշնևի, ավստրիական Ինսբրուկի և Մարոկկոյի Մարաքեշի հետ մեկտեղ նշված է նաև Երևանը: Հոդվածի հեղինակ Իրինա Շչապովան որպես հավելյալ առավելություն ռուս զբոսաշրջիկների համար նշում է այն հանգամանքը, որ Հայաստան կարելի է մեկնել նույնիսկ ներքին ռուսական անձնագրով: «Եթե արտասահմանյան անձնագիր ինչ-ինչ պատճառներով չունեք, միևնույն է՝ Արարատը պատրաստ է ընդունել ձեզ իր գիրկը», ասվում է Sunmag-ում հրապարակված հոդվածում: «Երևանն աշխարհի հնագույն քաղաքներից մեկն է, այն հիմնվել է դեռևս մեր թվարկությունից առաջ, ուստի պատմամշակութային վայրերի պակաս չի լինի՝ հին եկեղեցիներ ու վանքեր կան ինչպես քաղաքի կենտրոնում, այնպես էլ արվարձաններում՝ զմրուխտե բլուրների ֆոնին»,-գրում է հեղինակը: Նա խորհուրդ է տալիս նախապես ծրագրել, թե բնության գրկում լինելու համար որ ուղղությունն է նախընտրելի՝ Սևանա լիճը, Տաթևի վանքը թե Արարատի ստորոտը, որտեղ նույնիսկ կարելի է օդապարիկ նստել: «Հակառակ դեպքում երևանյան խորովածներն ու կոնյակը կգրավեն ձեր ամբողջ ուշադրությունը»,-ասվում է հոդվածում: Հղումներ թեմայով. ![]() ![]()
Ընդգծվել է ուժի կիրառման անընդունելիությունը և կոչ է արվել ձեռնպահ մնալ ռազմատենչ հռետորաբանությունից «Մեզ ասում էին, թե մեր խոսքերը չափազանց կտրուկ են, որ դա չի մոտեցնում խաղաղությունը»,–բողոքել է նա Հաջիզադեն ասել է, թե հայտարարությունը «զարմանք է առաջացնում», և մեղադրանքներ հնչեցրել Հայաստանի հասցեին
Նա հավելել է, որ Թուրքիան աջակցում է Ադրբեջանի և ՀՀ միջև խաղաղության գործընթացին ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |