FIDE-ի նախագահական կազմն Իլյումժինովից անհապաղ հրաժարական է պահանջել10 ապրիլի 2018 - 12:54 AMT PanARMENIAN.Net - Շախմատի միջազգային ֆեդերացիայի՝ FIDE-ի, նախագահական կազմը խնդրել է կազմակերպության ղեկավար Կիրսան Իլյումժինովին հրաժարական տալ: Հրաժարականի պահանջը կապված է ԱՄՆ ֆինանսների նախարարության պատժամիջոցների հետ, հայտնում է ֆեդերացիայի մամուլի ծառայությունը: Իլյումժինովn ԱՄՆ պատժամիջոցներին ենթակաների ցուցակում է հայտնվել 2015-ի վերջում Սիրիայի կառավարության նյութական օժանդակության և ի շահ նրա գործելու համար: Ապրիլի 7-8-ը տեղի ունեցած խորհրդի նիստին մասնակցել է 15 անդամ, հրաժարականին դեմ է արտահայտվել միայն 1-ը: Ավելի վաղ FIDE-ն հայտնել էր, որ շվեյցարական UBS բանկը մտադիր է փակել ֆեդերացիայի հաշվեհամարներն Իլյումժինովի դեմ ԱՄՆ պատժամիջոցների պատճառով, ինչը կարող է ֆինանսական խնդիրների պատճառ դառնալ, գրում է ՏԱՍՍ-ը: FIDE-ի փոխնախագահ Գեորգիոս Մակրոպուլոսը հայտարարել է կազմակերպության ղեկավարի պաշտոնում իր թեկնածությունն առաջադրելու մասին: Ընտրություններն անցնելու են 2018-ի հոկտեմբերի 3-ին Բաթումում: Ուշագրավ Ավելի վաղ Եվրոպայի առաջնության փոխչեմպիոն էր դարձել Բարեղամ Հարությունյանը Ավելի վաղ եզրափակիչ էին դուրս եկել Արթուր Ավետիսյանն ու Վահագն Դավթյանը Ազատ ծրագիրը նախատեսված է հունվարի 12-ին Ազատ ոճի ըմբշամարտի Հայաստանի պատանեկան հավաքականը թիմային հաշվարկում զբաղեցրել է 3-րդ հորիզոնականը | Բագրատ սրբազան․ Բաքվի հետ բանակցությունները պետք է լինեն երաշխավորների առկայությամբ, լավագույն հարթակը ՄԽ–ն է «Մենք իրական բանակցությունների կողմնակից ենք, ոչ թե պարտադրանքների, ուժի սպառնալիքի»,–ասել է նա Դեբեդ, Աղստև գետերի ավազաններում և Սևանի հարավային ափում ջրի ելքերի կմեծանան Սևանում տեղատարափ անձրև է Բայդենը հայտարարել է Կիևին $225 մլն-ի ռազմական օգնություն հատկացնելու մասին Նա ներողություն է խնդրել տարեսկզբին Կոնգրեսում Կիևին ամերիկյան օգնության փաթեթի ընդունման ձգձգման համա Ֆրանսիացի ճարտարապետի Կասկադի ավարտուն տեսքի հայեցակարգային առաջարկը քննարկվել է քաղշին խորհրդում Ներկայացվել է նաև հայեցակարգի վերաբերյալ տեսանյութ |