Նուբարաշենում շմոլ գազից 5 մարդ է թունավորվել. 4-ը երեխա են10 ապրիլի 2018 - 15:31 AMT PanARMENIAN.Net - Նուբարաշենում շմոլ գազից 5 մարդ է թունավորվել, որից 4-ը՝ երեխա: Ապրիլի 9-ին, ժամը 5.35-ին, հիվանդանոցից ոստիկանության Էրեբունու բաժնում հաղորդում է ստացվել, որ շտապ օգնության խումբը Նուբարաշեն Գ4 թաղմասի տներից մեկից «շմոլ գազի թունավորում» ախտորոշմամբ բուժօգնության է տեղափոխել 2003 թ. ծնված Ռիտա Տ.-ին, 2006 թ. ծնված Անահիտ Խ.-ին, 1986 թ. ծնված Արուսյակ Մ.-ին, իսկ ժամը 7.30-ին` նույն ախտորոշմամբ, 2005 թ. ծնված Սպարտակ Խ.-ին և 2007 թ. ծնված Վահագն Խ.-ին: Պարզվել է, որ նույն օրը, ժամը 3.00-ին, նշված հասցեում նրանք թունավորվել են գազի արտահոսքից, հայտնում է ոստիկանության կայքը։ Կատարվում է քննություն: Ուշագրավ Բագրատ սրբազանը վաղ առավոտյան ուղևորվել է դեպի Կիրանց
«Ամեն բնակչի կողքին 15 ոստիկան է կանգնած, անձնագրով են ներս թողնում միայն Կիրանցի բնակիչներին»,–ասել է վարչական ղեկավարը Որոշ դեպքերում անձանց ազատությունից զրկելիս չեն ներկայացվում նրանց ազատությունից զրկելու հիմքերն ու պատճառները Պահանջն առնչվում է նրա հետ փոխկապակցված 7 անձի Ամենաընթերցվողը բաժնում | Դորտմունդի «Բորուսիան» հետաքրքրված է Սպերցյանով Սպերցյանի ներկայիս աշխատանքային պայմանագիրն ակումբի հետ նախատեսված է մինչև 2026 թվականի ամառը ՀՀ–ն Մոլդովայում մասնակցում է ՆԱՏՕ-ի Regex 2024 զորավարժությունների հերթական փուլին Զորավարժությունները, որոնց մասնակցում է ՆԱՏՕ–ի գործընկեր մոտ 30 երկիր, կտևեն մինչև մայիսի 24–ը Երևանում է ԱՄՆ ԿՀՎ ղեկավարի տեղակալը․ Նրան ընդունել է Փաշինյանը Քննարկվել են ինչպես երկկողմ, այնպես էլ միջազգային օրակարգի հարցեր ԱՆ–ն չի գրանցել Արշակ Կարապետյանի կուսակցությունը՝ օրենքի մի շարք խախտումների հիմքով Նախարարությունը պարզաբանում է տարածել |