Վանաձոր-Ալավերդի ճանապարհի 9 կամուրջ և 3 թունել է հիմնանորոգվում![]() 10 ապրիլի 2018 - 16:43 AMT PanARMENIAN.Net - 2016 թվականի օգոստոսին մեկնարկած Վանաձոր-Ալավերդի ճանապարհի հիմնանորոգման աշխատանքների ընթացքում վերականգնվում ու հիմնանորոգվում է 9 կամուրջ և 3 թունել։ Այս մասին հայտնում է ՀՀ տրանսպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների նախարարության լրատվական ծառայութունը: Մոտ 39 կմ-անոց ճանապարհի վերակառուցման աշխատանքները բաժանված են 3 հատվածների, որոնցում ներգրավված մասնագետների ու բանվորների մեծ մասը տեղի բնակիչներ են։ Մինչև այժմ կատարվել են մոտ 550.000 խմ հողային աշխատանքներ, կառուցվել են 5621 գծմ ընդհանուր երկարությամբ հենապատեր և վերականգնվել 10.000 գծմ-ից ավելի ընդհանուր երկարությամբ ջրահեռացման համակարգը։ Կատարվել են նաև մոտ 15 կմ երկարությամբ ճանապարհահատվածների ներքին շերտի և 6,6 կմ երկարությամբ ճանապարհահատվածի վերին շերտի ասֆալտապատման աշխատանքներ: Վանաձոր-Ալավերդի ճանապարհի հիմնանորոգման աշխատանքները նախատեսվում է ավարտել 2018 թվականին: Սեպտեմբերի 1-ից ուժի մեջ են մտել տաքսի ծառայության ոլորտի նոր կարգավորումները Նախարարը ենթադրում է` ՌԴ–ից ՀՀ ժամանող զբոսաշրջիկների թիվը կրճատվել է, քանի որ ռելոկանտների մի մասը վերադարձել է հայրենիք Կովկասում էլեկտրական ավտոբուսներ առաջինը Գյումրին են մտնում Նա նշել է, որ Իրանը 46 կմ սահման ունի ՀՀ հետ, որն ամենաանվտանգ սահմաններից է |