Իսպանիայի թագավորն ու Իտալիայի նախագահը շնորհավորել են Արմեն Սարգսյանին![]() 10 ապրիլի 2018 - 17:07 AMT PanARMENIAN.Net - Իսպանիայի թագավոր Ֆիլիպ 6-րդը շնորհավորական ուղերձ է հղել Արմեն Սարգսյանին Հայաստանի Հանրապետության նախագահի պաշտոնը ստանձնելու առթիվ: Շնորհավորական ուղերձն են հղել նաև Իտալիայի նախագահ Սերջիո Մատարելլան, Հնդկաստանի նախագահ Ռամ Նաթ Քովինդը, Արաբական Միացյալ Էմիրությունների նախագահ Խալիֆա Բին Զայեդ Ալ Նահյանը: ՀՀ չորրորդ նախագահին շնորհավորել են նաև հասարակական, գիտական, կրթական, մշակութային մի շարք կազմակերպությունների ներկայացուցիչներ: Ավելի վաղ Հայաստանի նախագահի պաշտոնը ստանձնելու առթիվ Արմեն Սարգսյանին շնորհավորական ուղերձ էր հղել Մեծ Բրիտանիայի և Հյուսիսային Իռլանդիայի Միացյալ Թագավորության Թագուհի Եղիսաբեթ Երկրորդը: Արմեն Սարգսյանը ստանձնել է նախագահի պաշտոնը ապրիլի 9-ին 7 տարի ժամկետով։ Սարգսյանը 2 անգամ զբաղեցրել է Միացյալ Թագավորությունում ՀՀ դեսպանի պաշտոնը
Ընդգծվել է ուժի կիրառման անընդունելիությունը և կոչ է արվել ձեռնպահ մնալ ռազմատենչ հռետորաբանությունից «Մեզ ասում էին, թե մեր խոսքերը չափազանց կտրուկ են, որ դա չի մոտեցնում խաղաղությունը»,–բողոքել է նա Հաջիզադեն ասել է, թե հայտարարությունը «զարմանք է առաջացնում», և մեղադրանքներ հնչեցրել Հայաստանի հասցեին
Նա հավելել է, որ Թուրքիան աջակցում է Ադրբեջանի և ՀՀ միջև խաղաղության գործընթացին |