Mirror. Մխիթարյանը չի վերադառնա խաղադաշտ մինչև ԱՊԼ խաղաշրջանի ավարտը![]() 11 ապրիլի 2018 - 10:25 AMT PanARMENIAN.Net - Հայաստանի հավաքականի և անգլիական «Արսենալի» կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանը վնասվածքի պատճառով չի մասնակցի հանդիպումներին մինչև անգլիական Պրեմիեր լիգայի ընթացիկ խաղաշրջանի ավարտը: Ըստ աղբյուրի, հետազոտությունը ցույց է տվել, որ Եվրոպայի լիգայի քառորդ եզրափակչի առաջին խաղում ԲԿՄԱ հետ (4:1) հայ ֆուտբոլիստը ծնկի վնասվածք է ստացել, գրում է Mirror-ը: Եթե Մխիթարյանի վերականգնումը չձգձգվի, նա պետք է որ վերադառնա խաղադաշտ մայիսի կեսին և, հավանաբար, կկարողանա օգնել «Արսենալին» Եվրոպայի լիգայի եզրափակչում, եթե «հրետանավորները» հասնեն այդ փուլ: Մրցաշարի վճռորոշ հանդիպումը տեղի կունենա մայիսի 16-ին: Ավելի վաղ հայտնի դարձավ, որ Մխիթարյանը ծնկի շրջանում վնասվածքի պատճառով չի խաղա առաջիկա խաղերին: Լոնդոնի «Արսենալի» գլխավոր մարզիչ Արսեն Վենգերն ասել է, որ հնարավոր է՝ ակումբի կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանը Պրեմիեր լիգայի ընթացիկ մրցափուլում դաշտ դուրս գա «Մանչեսթեր Յունայթեդի» հետ խաղում: Մխիթարյանն «Արսենալ» է տեղափոխվել ՄՅՈւ-ից հունվարին և հասցրել է 12 խաղի մասնակցել՝ դառնալով 2 գոլի և 5 գոլային փոխանցման հեղինակ: ![]() ![]() Ազատ ոճի ըմբշամարտի Հայաստանի պատանեկան հավաքականը թիմային հաշվարկում զբաղեցրել է 3-րդ հորիզոնականը «Այդ պահից հետո ամեն ինչ արմատապես փոխվեց»,- ասել է նա Հավանայում կայացել է Ծանրամարտի միջազգային ֆեդերացիայի նիստը Բարսեղյանը ամբողջ 5 կգ-ով առաջ է անցել երկրորդը ճանաչված Սաուդյան Արաբիայի պատվիրակից ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |