Երևանը՝ մայիսյան տոներին ռուս զբոսաշրջիկների ԱՊՀ նախընտրելի ուղղությունների 5-յակում![]() 11 ապրիլի 2018 - 11:23 AMT PanARMENIAN.Net - Կացարանի ամրագրման ռուսաստանյան Tvil.ru ծառայությունը պարզել է, թե ԱՊՀ որ քաղաքներում են ռուսաստանցի զբոսաշրջիկներն առավել հաճախ բնակտարածք ամրագրում մայիսյան տոների համար: Երևանը մայիսյան տոներին ռուս զբոսաշրջիկների ԱՊՀ նախընտրելի ուղղությունների 5-յակում է: Ռուսաստանում երկար մայիսյան տոներ են սպասվում՝ 4 օրյա հանգիստ ապրիլի 29-ից մայիսի 2-ը և ևս 3 օր՝ մայիսի 5-ը, 6-ը և 9-ը: Վարկանիշը կազմվել է ապրիլի 29-ից մինչև մայիսի 10-ը հյուրանոցների և բնակարանների հարցումների և ամրագրումների վերլուծության հիման վրա: Երևանից բացի 5-յակում են ընդգրկվել նաև Մինսկը, Աստանան, Բաքուն և Բրեստը: Ըստ ծառայության տվյալների, Երևանում զբոսաշրջիկները կացարան են ամրագրում միջինը 4 օրով և օրական ծախսում են մոտ 2.800 ռուբլի (մոտ 28.000 դրամ): Sunmag ռուսական հանդեսը խորհուրդ է տալիս հայրենակիցներին օգտվել մայիսյան տոներից և հանգիստն անցկացնել այնտեղ, որտեղ գարնան կեսին եղանակը տաք է, ուտելիքը համեղ, իսկ գները մատչելի: Որպես ճամփորդության ուղղություն պորտուգալական Ալգարվեի, իսրայելյան Թել Ավիվի, մոլդովական Քիշնևի, ավստրիական Ինսբրուկի և Մարոկկոյի Մարաքեշի հետ մեկտեղ նշված է նաև Երևանը: ![]() ![]() Պատճառը Մերձավոր Արևելքում հակամարտության սրացումն է Դավոյանն ասել է, որ արդարադատության նախարարի պաշտոնը պետք է զբաղեցնի իշխող քաղաքական թիմի անդամ Տեղի է ունեցել Ամենայն Հայոց կաթողիկոսի և Պոլսո Հայոց պատրիարքի առանձնազրույցը Ավելին` հակաբիոտիկների ոչ նպատակային կիրառումը կարող է բերել դեղի նկատմամբ կայունության զարգացման ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |