Վրաստանը Ռուսաստանի դիրքորոշման մասին. Կարո՞ղ է արդյոք ՆԱՏՕ-ն ինքնուրույն որոշումներ կայացնել

PanARMENIAN.Net - Ռուսաստանի վերաբերմունքը Վրաստանի կողմից MAP ստանալու հարցին (ՆԱՏՕ-ին անդամակցելու նախապատրաստման ծրագիր) ոչ միայն Վրաստանի խնդիրն է: ՆԱՏՕ-ի հետաքրքրությունը կայանում է նրանում` կկարողանա արդյոք այդ կազմակերպությունը պահպանել ինքնուրույն որոշումներ կայացնելու կարողությունը: Նման հայտարարություն է արել Բրյուսելում Վրաստանի արտգործնախարար Դավիթ Բակրաձեն «26+1» ձեւաչափում Հյուսիսատլանտյան խորհրդի նիստին ելույթ ունենալուց հետո:



Չորեքշաբթի` Բրյուսելում ՆԱՏՕ-ի գլխավոր գրասենյակում գագաթնաժողովի ժամանակ, քննարկել են Վրաստանի կողմից ՆԱՏՕ-ի Անհատական գործընկերության գործողությունների ծրագրի (ԱԳԳԾ) կատարման մակարդակը, ինչպես նաեւ MAP-ին հնարավոր անցնման հարցը:



Բակրաձեի խոսքերով, Վրաստանի հետագա ինտեգրման հիմնական խնդիրը չկարգավորված հակամարտություններն են ու ՌԴ դիրքորոշումը: Նախարարը կարծիք է հայտնել, որ ՆԱՏՕ-ի անդամ դառնալու թեկնածու երկրի կարգավիճակը հանդիսանում է այդ խնդիրների կարգավորման ուղի: «Եթե Վրաստանին մերժեն MAP-ի հարցում, դա շատ վատ նշան կլինի անջատողականների եւ նրանց կողմնակիցների համար»,- գտնում է Վրաստանի դիվանագիտական գերատեսչության ղեկավարը, հաղորդում է Փրայմ-Նյուզը:
 Ուշագրավ
Հոկտեմբերի լույս 2–ի գիշերն Իրանն Իսրայելի ուղղությամբ ավելի քան 400 բալիստիկ հրթիռ է արձակել
Ընտրությունները կայանալու էին նոյեմբերին, ինչը կհամընկներ Բաքվում կայանալիք COP29–ին հետ
Ըստ Յուսուբովի, այդ մարդիկ պետկառույցների աշխատակիցներ են և գործարարներ
---