ՌԴ ԱԳՆ-ն արձագանքել է Սիրիան հրթիռակոծելու Թրամփի սպառնալիքին11 ապրիլի 2018 - 16:58 AMT PanARMENIAN.Net - Ռուսաստանի արտաքին գործերի նախարարության մամուլի քարտուղար Մարիա Զախարովան ֆեյսբուքյան իր էջում արձագանքել է ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի՝ առաջիկայում Սիրիային հրթիռային հարված հասցնելու հայտարարությանը: «Պատրաստվի՛ր, Ռուսաստան, դրանք գալու են: Դրանք լավ են, նոր և «խելացի»», - թվիթերյան իր միկրոբլոգում գրել էր ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը: Զախարովան հայտարարել է, որ «խելացի» հրթիռները, որոնց մասին խոսում է Թրամփը, պետք է թռչեն ահաբեկիչների, այլ ոչ թե մի քանի տարի շարունակ սեփական տարածքում միջազգային ահաբեկչության դեմ պայքարող օրինական կառավարության ուղղությամբ: «Ի դեպ, ՄԱԿ-ի Քիմիական զենքի արգելման կազմակերպությանը զգուշացրե՞լ են, որ այդ «խելացի» հրթիռները կոչնչացնեն քիմիական զենքի կիրառման (ապրիլի 7-ին Սիրիայի Դումա քաղաքում քաղաքացիական բնակչության նկատմամբ քիմզենքով կատարված հարձակման-խմբ. ) վերաբերյալ բոլոր ապացույցները», - ասել է Զախարովան: Արևմուտքը մեղադրում է Սիրիայի նախագահ Բաշար Ասադի զորքերին Դամասկոսի մերձակա Դումա քաղաքում խաղաղ բնակչության դեմ քիմիական զենք օգտագործելու մեջ: Ըստ իրավապաշտպանների, ապրիլի 7-ին սիրիական ուղղաթիռները զարինով և քլորով ռումբեր են նետել քաղաքի վրա, որի հետևանքով 40-70 մարդ է զոհվել: ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը, խոսելով ենթադրյալ քիմիական գրոհի մասին, մեղադրել էր ՌԴ-ին ու Իրանին Ասադին աջակցելու համար, ինչպես նաև խոստացել էր 48 ժամվա ընթացքում հայտարարել ԱՄՆ պատասխան միջոցների մասին: Ընթերցեք նաև՝ Քիմզենք, ԱՄՆ-ՌԴ աճող լարվածություն և պատերազմի սպառնալիք. Սիրիայի գլխին սև ամպեր են կուտակվում: Հղումներ թեմայով. Ուշագրավ Այցն աշխատանքային է Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
Շատերը զրկվել են տանիքից և գիշերում են փողոցում | Սիմոնյանը Ժնևում քննարկումներ է ունեցել Կանադայի սենատի նախագահի և Քաթարի խորհրդարանի փոխխոսնակի հետ Քննարկվել են մի շարք փոխադարձ հետաքրքրություն ներկայացնող հարցեր Միրզոյանը Նիդերլանդների ԱԳ նախարարի հետ հանդիպմանն անդրադարձել է տարածաշրջանային հարցերի Միրզոյանը շեշտել է Ալմաթիի հռչակագրի հիման վրա սահմանազատման հստակության ապահովման կարևորությունը Միրզոյանը ԵԽ մարդու իրավունքների հանձնակատարի հետ հանդիպամնն անդրադարձել է Բաքվում պահվող հայերի ազատ արձակման խնդրին Անդրադարձ է կատարվել նաև հումանիտար բնույթի հարցերի Բագրատ սրբազանը՝ վարչապետի թեկնածու առաջադրվելու մասին․ Պաշտոնական որոշում չկա Նա նշել է, որ մյուս կիրակի է հանդիպելու Ամենայն հայոց կաթողիկոս Գարեգին Երկրորդի հետ |