Պտուղ-բանջարեղենի արտահանումը եռապատկվել է![]() 11 ապրիլի 2018 - 16:39 AMT PanARMENIAN.Net - Պտուղ-բանջարեղենի արտահանման ծավալներն աճել են մոտ 3 անգամ: Օպերատիվ տվյալներով՝ 2018-ի ապրիլի 11-ի դրությամբ Հայաստանից արտահանվել է 34 875 տոննա թարմ պտուղ-բանջարեղեն, ինչը նախորդ տարվա նույն ժամանակահատվածի ցուցանիշը գերազանցում է 22 828 տոննայով։ Հայկական թարմ պտուղ-բանջարեղենը հիմնականում արտահանվել է Ռուսաստանի Դաշնություն, Վրաստան, Բելառուս, ԱՄԷ, Ռումինիա և Բելգիա, հայտնում է ՀՀ գյուղատնտեսության նախարարության տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի բաժինը: Հայ-ֆրանսիական համագործակցության արդյունքում «Սպայկա» ընկերությունը կառուցել է վերջին սերնդի 20 հա լոլիկի ջերմոցային տնտեսություն: Ջերմոցային տնտեսությունը հագեցած է ամենավերջին տեխնոլոգիաներով, բույսերի սնուցումը, ջերմաստիճանի ու խնավության կառավարումը, պարարտացման չափաքանակներն այստեղ ավոտամատ եղանակով են կառավարվում։ Բույսի աճեցումը կատարվում է արհեստական հողածածկույթի մեջ, ինչն ամբողջությամբ կառավարելի է դարձնում հիվանդությունների կանխարգելումը, օգտագործվում են բացառապես բույսերի պաշտպանության կենսաբանական միջոցներ։ Սեպտեմբերի 1-ից ուժի մեջ են մտել տաքսի ծառայության ոլորտի նոր կարգավորումները Նախարարը ենթադրում է` ՌԴ–ից ՀՀ ժամանող զբոսաշրջիկների թիվը կրճատվել է, քանի որ ռելոկանտների մի մասը վերադարձել է հայրենիք Կովկասում էլեկտրական ավտոբուսներ առաջինը Գյումրին են մտնում Նա նշել է, որ Իրանը 46 կմ սահման ունի ՀՀ հետ, որն ամենաանվտանգ սահմաններից է |